Տպել
29.06.2021
Հունիսի 30-ին ԱԺ պատգամավորների նախաձեռնությամբ կգումարվի ԱԺ արտահերթ նստաշրջան
1 / 8

ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 29-ին տեղի ունեցավ ՀՀ ԱԺ խորհրդի նիստ: Քննարկվեցին եւ հաստատվեցին 2021 թվականի  հունիսի 30-ին՝ ժամը 11:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով եւ ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան գումարելուն համաձայնություն տալու մասին եւ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակելու մասին հարցերը:  ԱԺ խորհուրդը  որոշեց  Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուների ընտրության համար ձեւավորվող մրցութային խորհրդի անդամ նշանակել Հերիքնազ Տիգրանյանին: