Տպել
30.06.2021
Զսպող մեխանիզմ` անբարեխիղճ տնտեսվարողների համար
1 / 1

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն Ազգային ժողովի հունիսի 30-ին հրավիրված  արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով` առաջարկվող փոփոխությունները ««Թմրանյութերի եւ հոգեներգործուն նյութերի մասին» օրենքում փոփոխություն եւ լրացումներ կատարելու մասին» օրենսդրական կարգավորումների փաթեթի տրամաբանական շարունակությունն են, եւ, ըստ էության,  արտադրական կանեփի արտադրության ճանապարհային քարտեզի անբաժանելի քայլերից մեկը, որը կհանդիսանա զսպող մեխանիզմ հետագայում ոլորտում անբարեխիղճ տնտեսվարողների համար:

Տիգրան Գաբրիելյանն անդրադարձավ արտադրական կանեփի արտադրությամբ, արտահանմամբ, ներմուծմամբ կամ մեծածախ առեւտրով զբաղվելու լիցենզավորման պահանջներին, օրինական շրջանառության վերաբերյալ սահմանված նորմերը խախտելու դեպքերում սահմանված տուգանքներին:
 


31.07.2024
Անդրանիկ Քոչարյանը մանրամասնում է հանձնաժողովում իրականացված աշխատանքները
Փակ հանդիպումներ, միջազգային գործընկերների հետ քննարկումներ ու երկրի անվտանգությունն ամրապնդող օրենսդրական նախագծեր. անցնող նստաշրջանի ընթացքում ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովն աշխատել է վերոնշյալ ուղղություններով: Մանրամասները` տեսանյութում: ...