Տպել
30.06.2021
Լրացումներ` «Հանրային ծառայության մասին» օրենքում
1 / 1

««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին»  օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց հունիսի 30-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում: 

ՀՀ քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը հայտնեց, որ փոփոխությունների նպատակն օրենսդրական բացի լրացումն է: Առաջարկվող փոփոխությունների ընդունմամբ Քննչական կոմիտեում առկա որոշ հայեցողական պաշտոններ, որոնք շուրջ 7 տարի առկա են այդ մարմնում, կներառվեն  կառույցի հաստիքացուցակում, որոնք դուրս էին մնացել դրանից:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել: