Հունիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանում Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Արտակ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը:
Հեղինակներն առաջարկում են նվազեցնել անհատ ձեռնարկատերերի եւ նոտարների համար դրոշմանիշային վճարի սահմանված տարեկան գումարի չափերը:
Գեւորգ Պապոյանի տեղեկացմամբ` գործող կարգավորմամբ մինչեւ 1,2 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում տարեկան վճարի չափը կազմում է 18 000 դրամ, իսկ նախագծով առաջարկվում է 18 000 դրամ վճարել մինչեւ 2,4 մլն հաշվարկման բազայի դեպքում: 2,4-6 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում էլ առաջարկվում է սահմանել 24 000 դրամ: 6-12 մլն դրամ հաշվարկման բազայի դեպքում նախատեսված է 102 000 դրամ, նախաձեռնությամբ առաջարկվում է սահմանել 48 000 դրամ: 12 մլն դրամ եւ ավելի գումարի դեպքում նախատեսված 180 000 դրամի փոխարեն կսահմանվի 120 000 դրամ:
Գլխադասային` ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց հանձնաժողովի անդամ Հայկ Կոնջորյանը: Նա կոչ արեց կողմ քվեարկել:
Կառավարությունը եւս ողջունում է նախաձեռնությունը. այս մասին խորհրդարանում բարձրաձայնեց ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Արման Սարգսյանը:
Քննարկվեց Հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը
Խորհրդարանը հունիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը: Հաղորդումն ամբողջությամբ` այստեղ: ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի ներկայացմամբ` հաղորդումը համառոտ արտացոլում է պ...
Քննարկվեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը
Հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանում ՀՀ ֆինանսների նախարարի պաշտոնակատար Ատոմ Ջանջուղազյանը ներկայացրեց «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Ֆինանսների նախարարի պաշտոնակատարի խոսքով` 2020-ը բացառիկ տարի է եղել բացասական զարգացումների իմաստով: Պետական բյուջ...
Քննարկված 16 օրենսդրական նախաձեռնություններն ընդունվեցին
Խորհրդարանը քվեարկություններով ընդունեց հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկված հետեւյալ նախագծերն ու նախագծերի փաթեթները: Երկրորդ ընթերցմամբ ընդունված նախագծեր ««Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարե...
Փոփոխություններ` «Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում
ՀՀ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Արտակ Մանուկյանի եւ Նիկոլայ Բաղդասարյանի հեղինակած ««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագիծն առաջին ընթերցմամբ քննարկվեց հունիսի 30-ին գումարված արտահերթ նստաշրջանում: Նախագծով հեղինակներն առաջարկում են սահ...
Ազգային ժողովն արտահերթ նստաշրջան գումարեց
Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ...
Կնվազեցվեն հնարավոր կոռուպցիոն ռիսկերը
Խորհրդարանը հունիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավոր Արտակ Մանուկյանի հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Ըստ հիմնական զեկուցողի` շինարարության նկատմամբ որակի տեխնիկական հսկողության ընթացակարգերի կիրա...
Նախագիծ` ուղղված ինքնակամ կառույցների շինարարության դեմ
Հունիսի 30-ին առաջին ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանի, Ծովինար Վարդանյանի, Վիկտոր Ենգիբարյանի, Հայկ Գեւորգյանի, Սերգեյ Մովսիսյանի, Գեւորգ Պապոյանի, Հայկ Սարգսյանի, Հովիկ Աղազարյանի, Հռիփսիմե Գրիգորյանի, Սերգեյ Ատոմյանի եւ Հայկ Ցիրունյանի հեղինակած ՀՀ քաղաքացիական օրենսգրքու...
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներն ամփոփեցին հունիսի 21-ից 25-ը տեղի ունեցած ԵԽԽՎ ամառային նստաշրջանի աշխատանքները
Հունիսի 30-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում ԵԽԽՎ-ում հայկական պատվիրակության անդամները ներկայացրին կառույցի ամառային նստաշրջանի աշխատանքները:Պատվիրակության անդամ Տաթեւիկ Հայրապետյանն ընդգծել է մի շարք զեկույցների շրջանակներում պատվիրակության անդամների շեշտադրումները, որոնք առնչվել են հայ ռ...
Լրացումներ` «Հանրային ծառայության մասին» օրենքում
««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթն առաջին ընթերցմամբ քննարկվեց հունիսի 30-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում:...
Լրացում` «Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում
Հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Խորհրդարանն առաջին ընթերցմամբ քննարկեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նա...
Լրացումներ եւ փոփոխություններ` «Տարածքային կառավարման մասին» օրենքում
Խորհրդարանը հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նստրջանում առաջին ընթերցմամբ քննարկեց պատգամավորներ Գեւորգ Պապոյանի, Լիլիթ Ստեփանյանի հեղինակած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Առաջարկվող փոփոխությ...
Զսպող մեխանիզմ` անբարեխիղճ տնտեսվարողների համար
ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանն Ազգային ժողովի հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում առաջին ընթերցմամբ ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթը: Նրա խոսքով` առաջարկվող փոփ...
Նոր Քրեական դատավարության օրենսգիրք` հիմնված նոր փիլիսոփայության, իրավամտածողության վրա
ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ Արմեն Հովհաննիսյանը հունիսի 30-ին հրավիրված արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ խորհրդարանի քննարկամանը ներկայացրեց Կառավարության հեղինակած ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին եւ կից ներկայացված օրենքն...
Երկրորդ ընթերցմամբ քննարկվեցին մի շարք օրինագծեր
Հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: Երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «Փողերի լվացման եւ ահաբեկչության ֆինանսավորման դեմ պայքարի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկու...
Կինեմատոգրաֆիայի ոլորտը կկարգավորվի օրենքով
Հունիսի 30-ին գումարված ԱԺ արտահերթ նստաշրջանի ընթացքում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց ԱԺ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի, Աննա Կոստանյանի, Արթուր Մանուկյանի եւ Արման Եղոյանի հեղինակած «Կինեմատոգրաֆիայի մասին», Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մաս...
Նախադպրոցական կրթության բնագավառում կսահմանվեն պետական քաղաքականության միասնական չափանիշներ
Հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ««Լիցենզավորման մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագծերի փաթեթը քննարկվեց երկրորդ ընթերցմամբ: ՀՀ կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանը նշեց, որ օրենքն...
Հստակեցվում է ձերբակալության կարգը
Ազգային ժողովը հունիսի 30-ին երկրորդ ընթերցմամբ քննարկեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն են ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Նիկոլայ Բաղդասարյանը, Վահագն Հովակիմյանը եւ Վիկտոր Ենգիբարյանը: Զեկուցող Նիկոլայ...
Ազգային ժողովը գումարեց արտահերթ նստաշրջան
Սահմանադրության 100-րդ եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 44-րդ հոդվածների համաձայն` հունիսի 30-ին գումարվեց Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան` նախաձեռնողի սահմանած օրակարգով: ԱԺ պատգամավոր Գեւորգ Պապոյանը ներկայացրեց «ՀՀ ԱԺ արտահերթ նստաշրջանի օրակարգային հարցերի քննարկման հատուկ ը...
Տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը
Հունիսի 30-ին` ժամը 13:00-ին, ԱԺ 334 սենյակում տեղի կունենա ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության մամուլի ասուլիսը:...
Կապահովվի երկարաժամկետ ներդրումային ծրագրերի արդյունավետ իրականացում
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 30-ի արտահերթ նիստում Բաբկեն Թունյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած ««Պետություն-մասնավոր գործընկերության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» եւ կից ներկայացված օրենքների նախագծերի փ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի` ժամը 9:30-ին նախատեսված արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը` այստեղ: ...