Խորհրդարանը հունիսի 30-ին հրավիրած արտահերթ նստաշրջանի ընթացքում քննարկեց Հայաստանի Հանրապետության հաշվեքննիչ պալատի 2020 թվականի գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդումը:
Հաղորդումն ամբողջությամբ` այստեղ:
ՀՀ հաշվեքննիչ պալատի նախագահ Լեւոն Յոլյանի ներկայացմամբ` հաղորդումը համառոտ արտացոլում է պալատի 2020-ի տարեկան ծրագրի շրջանակներում իրականացրած գործունեության հիմնական ընթացքը եւ արդյունքները:
Հաշվեքննիչ պալատը 2020 թվականին իրականացրել է 78 հաշվեքննություն` ներառելով աշխատանքի եւ սոցիալական ապահովության, ջրային ոլորտի, ոստիկանության, բարձր տեխնոլոգիական արդյունաբերության, բնապահպանության, արտակարգ իրավիճակների, մշակույթի, ճանապարհաշինության, համայնքային ոլորտները: Տարեկան հաղորդման մեջ ներկայացված բոլոր հաշվեքննությունների ընթացիկ եզրակացությունները կազմվել են` հիմք ընդունելով հաշվեքննության ընթացքում հաշվեքննողների կողմից կազմված արդյունքների վերաբերյալ արձանագրությունները: Կազմվել է հաշվեքննության 35 արձանագրություն: