Տպել
01.07.2021
Կսահմանվեն գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ
1 / 4

ՀՀ ԱԺ առողջապահության եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի հուլիսի 1-ի արտահերթ նիստում Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ երկրորդ ընթերցմամբ քննարկվեց եւ դրական եզրակացություն ստացավ պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ  Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը:

Առաջարկվող փոփոխությամբ հնարավորություն կստեղծվի համապատասխան ոլորտները կարգավորող օրենքներով ՊՈԱԿ-ների տնօրենների գործունեության արդյունավետության եւ հաշվետվողականության բարձրացման տեսանելի չափանիշներ սահմանել:

Առաջինից երկրորդ ընթերցում ընկած ժամանակահատվածում առաջարկություններ չեն ստացվել: