Տպել
01.07.2021
Խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները
1 / 69

Հուլիսի 1-ին Ազգային ժողովը շարունակեց նախորդ օրը գումարված արտահերթ նստաշրջանի աշխատանքը: Խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ քննարկեց ԱԺ «Իմ քայլը» խմբակցության  պատգամավորներ Գեւորգ Պապոյանի եւ Լիլիթ Ստեփանյանի հեղինակած ««Տարածքային կառավարման մասին» օրենքում լրացումներ եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը` կից փաթեթով: Նախաձեռնության  նպատակն է բարձրացնել մարզպետների եւ նրանց աշխատակազմերի գործունեության արդյունավետությունը` սահմանելով վերջիններիս հաշվետվողականությունը նաեւ վարչապետի հանձնարարությամբ ոլորտը համակարգող փոխվարչապետին: Գեւորգ Պապոյանը հայտնեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո նախագիծը չի փոփոխվել առաջարկներ չլինելու պատճառով:

ԱԺ գլխադասային հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել: Դրական էր նաեւ Կառավարության դիրքորոշումը:

ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Տիգրան Գաբրիելյանը քննարկման ներկայացրեց Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին եւ ««ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենսդրական փաթեթը, որն առաջին ընթերցմամբ քննարկվելուց հետո չէր փոփոխվել:

ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը նախագծին դրական եզրակացություն է տվել:

Նույն պատճառով փոփոխության չէր ենթարկվել նաեւ ««Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» եւ ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը: Այս մասին հայտնեց Քննչական կոմիտեի նախագահի տեղակալ Արսեն Այվազյանը: ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովը նախաձեռնությանը դրական եզրակացություն է տվել:

ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորներ Մխիթար Հայրապետյանի եւ Հովհաննես Հովհաննիսյանի հեղինակած ««Պետական ոչ առեւտրային կազմակերպությունների մասին» ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս չէր փոփոխվել: Նախագծի վերաբերյալ դրական էին գլխադասային հանձնաժողովի եւ Կառավարության եզրակացությունները:

Հաջորդ` Գեւորգ Պապոյանի եւ Արտակ Մանուկյանի հեղինակած ««Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը եւս առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո չէր փոփոխվել: Նախագծի մշակման պատճառ են հանդիսացել  քաղաքացիների  դիտարկումներն ու հեղինակների  բարձրաձայնած խնդիրները` կապված բեռի անհավասարաչափ բաշխվածության հետ:  Գործող կարգավորմամբ անհատ ձեռնարկատերերը տարեկան վճարում են 18000-180000դրամ, իսկ առաջարկվող կարգավորմամբ այդ բեռը տարեկան լինելու է 18000-120000 դրամ:  Հեղինակները կարծում են, որ նախագծի ընդունումը  կմեղմի անհատ ձեռնարկատերերի վրա ընկնող ֆինանսական բեռը:

Նախագծի վերաբերյալ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի  մշտական հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության  եզրակացությունները  դրական էին:

««Բազմաբնակարան շենքի կառավարման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ՀՀ քաղաքացիական  օրենսգրքում լրացումներ կատարելու մասին Արտակ Մանուկյանի, Նիկոլայ Բաղդասարյանի,  Սիսակ Գաբրիելյանի եւ Արուսյակ Ջուլհակյանի հեղինակած օրենսդրական նախաձեռնությունը Կառավարության առաջարկների արդյունքում լրամշակվել էր:

Գլխադասային հանձնաժողովի, ինչպես նաեւ Կառավարության  եզրակացությունները դրական էին:

Հաջորդիվ քննարկվեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին օրենքի նախագիծը, որի հեղինակներն էին ԱԺ պատգամավորներ  Նիկոլայ Բաղդասարյանը, Ծովինար Վարդանյանը, Վիկտոր Ենգիբարյանը, Հայկ Գեւորգյանը, Սերգեյ Մովսիսյանը, Գեւորգ Պապոյանը, Հայկ Սարգսյանը, Հովիկ Աղազարյանը, Հռիփսիմե Գրիգորյանը, Սերգեյ Ատոմյանն ու Հայկ Ցիրունյանը:   Նիկոլայ Բաղդասարյանը հայտնեց, որ նախաձեռնությունը լրացվել է.  խորհրդարանի քննարկմանն է առաջարկվել նաեւ Վարչական   դատավարության օրենսգրքում  լրացումներ նախատեսող օրենքի նախագիծ:

Նշենք, որ այս փաթեթի նպատակն ապօրինի շինարարության կասեցումն է:   Հեղինակների համոզմամբ, եթե ընդունվեն առաջարկվող   փոփոխությունները, ապա Հայաստանում այլեւս չեն կառուցվի  ապօրինի կառույցներ: Նրանց գնահատմամբ` նախորդ տարիներին ձեւավորվել է գործընթաց, երբ տնտեսվարող սուբյեկտներն ու ֆիզիկական անձինք կառուցապատումը կատարում էին առանց շինարարության  թույլտվության, իսկ այնուհետեւ դիմում  համայնքի ղեկավարին` ինքնակամ կառույցներն օրինականացնելու խնդրանքով:

ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանի խոսքով`  Կառավարությունն այս պահին չունի անհրաժեշտ գործիքակազմ, որով կարող է կանխարգելել ապօրինի կառույցների շինարարությունը: Գործադիրն այս պահին մշակում է  օրենսդրական նախաձեռնություն` խնդրին համապարփակ լուծում տալու համար:

Արտակ Մանուկյանի հեղինակած ««Քաղաքաշինության մասին» օրենքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը նույնպես բովանդակային փոփոխության չէր ենթարկվել: Նախագծին ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն է տվել: Դրական էր նաեւ Կառավարության դիրքորոշումը:

Տեղի ունեցած քվեարկությունների արդյունքում ընդունվեցին քննարկված բոլոր օրենսդրական նախաձեռնությունները, որոնց թվում նաեւ երեկ քննարկված «ՀՀ 2020 թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվությունը: Խորհրդարանը չընդունեց ՀՀ քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին եւ ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենսդրական նախաձեռնությունը:

Նիստի ավարտին ելույթ ունեցավ ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը: 

Հիշեցնենք, որ  ընթացիկ տարվա հունիսի 20-ին տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքում  ութերորդ գումարման  Ազգային ժողովում ներկայացված չի լինելու «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը, որի  անդամ է Վահե Էնֆիաջյանը:  Նա հակիրճ ներկայացրեց  վերջին 2.5 տարիների ընթացքում իր եւ «Բարգավաճ Հայաստան» խմբակցության   կատարած աշխատանքների հաշվետվությունը`  շնորհակալություն հայտնելով գործընկերներին  համատեղ աշխատանքի համար:

Սպառելով օրակարգը` խորհրդարանն ավարտեց արտահերթ նստաշրջանի աշխատանքները:


27.09.2024
Նախագծի հեղինակները հանդիպել են մի շարք հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ, լսել նրանց մտահոգությունները
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանն ու Պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վլադիմիր Վարդանյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել են մի շարք ստեղծագործական միությունների, հասարակական կազմակերպությու...

27.09.2024
Հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 19 հարց
Սեպտեմբերի 27-ին տեղի է ունեցել ԱԺ խորհրդի նիստը: Այն վարել է ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը: Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ ութերորդ գումարման ութերորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 1-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը: Սահմանվել է հերթական նիս...

27.09.2024
Ռուստամ Բաքոյանը հանդիպել է եզդիական համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը սեպտեմբերի 27-ին հանդիպել է Իրաքի եզդիական համայնքի առաջնորդ ընտանիքի ներկայացուցիչների հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել են 2014 թվականի օգոստոսի 3-ին «Իսլամական պետություն» ահաբեկչակ...

27.09.2024
Քննարկվել են Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում եւ «Ճանապարհային երթեւեկության անվտանգության ապահովման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը սեպտեմբերի 27-ին գումարել է նիստ: Այն վարել է հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը: ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրենի տեղակալ Անդրանիկ Սիմոնյանը երկրորդ ընթերցմամբ քննարկման է ներկայացրել «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ...

27.09.2024
Առաջարկվում է ՆԳՆ ենթակայությամբ ձեւավորել մեկ միասնական ուսումնական հաստատություն
Նախատեսվում է ՀՀ ոստիկանության կրթահամալիրի ու Ճգնաժամային կառավարման պետական ակադեմիայի վերակազմակերպման արդյունքում ձեւավորել ՆԳՆ ենթակայությամբ գործող մեկ միասնական ուսումնական հաստատություն: Դա թույլ կտա ձեւավորել կառավարման միասնական արդյունավետ մոդել, ապահովել ուսումնական գործընթացի կազմակերպմ...

27.09.2024
ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները կտարածվեն նաեւ ՊՊԾ զինծառայողների վրա
Նախագծով առաջարկվում է ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման կարգավորումները տարածել նաեւ ՀՀ պետական պահպանության ծառայության զինծառայողների վրա: «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մաս...

27.09.2024
Նախագծի նպատակն է բացառել լիազորող նորմի բացակայությամբ ընդունված ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտերի առկայությունը
Կառավարության որոշմամբ սահմանվում են Հայկական ատոմային էլեկտրակայանի ճառագայթային կամ միջուկային վթարների դեպքում բնակչության պաշտպանության ազգային պլանի հաստատման եւ դրանից բխող գործողությունների հետ կապված հարաբերությունները, իսկ մեկ այլ որոշմամբ էլ արտակարգ իրավիճակներում Քաղաքացիական ավիացիայի կ...

27.09.2024
Ռազմաարդյունաբերական կոմիտեին կտրվեն նոր գործառույթներ. օրինագիծը ստացել է դրական եզրակացություն
Առաջարկվող փոփոխություններով ու լրացումներով կլուծվի մեկ հիմնական խնդիր, այն է` սահմանել նոր իրավական օրենսդրական գործառույթներ ռազմաարդյունաբերական կոմիտեի համար: Այս մասին ասել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական...

27.09.2024
Երկրորդ ընթերցմամբ քննարկված օրենսդրական նախաձեռնությունները ստացել են դրական եզրակացություն
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի` սեպտեմբերի 27-ի արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն են ստացել են մի շարք օրենսդրական նախաձեռնություններ: «ՀՀ աշխատանքային օրենսգրքում լրացում եւ փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծը ներկայացրել է ...

27.09.2024
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն այցելել է Եռաբլուր
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի, ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորների  եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների հետ այցելել է «Եռաբլուր» զինվորական պանթեոն եւ հարգանքի տուրք մատուցել 44-օրյա պատերազմում զոհվածների հիշատակին: Նրանք ծաղիկնե...

27.09.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...

27.09.2024
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...