Տպել
05.07.2021
ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանի ուղերձը Սահմանադրության օրվա կապակցությամբ
1 / 1

Մեր երկրի Մայր օրենքով սահմանադիրը` Հայաստանի Հանրապետության ժողովուրդը, անփոփոխելիորեն սահմանել է, որ Հայաստանը ինքնիշխան, ժողովրդավարական, սոցիալական, իրավական պետություն է, եւ որ իշխանությունը Հայաստանում պատկանում է ժողովրդին:

Արժեքները, որոնք ընկած են այս ձեւակերպումների հիմքում, մարմնավորում են մեր ժողովրդի դարավոր նվիրական երազանքներն ու իղձերը, ազատության համար մղած պայքարը:

Այժմ, դաժան փորձություններից եւ արհավիրքներից հետո մեր ժողովուրդն իրավունք եւ ինչ-որ իմաստով նաեւ պարտավորություն ունի վերածնվելու եւ կրկին կառուցելու իր երջանիկ ապագան, ապացուցելու, որ այդ արժեքները սրբազան են, անքննելի եւ անսակարկելի, իսկ մեր պետականության ընթացքը` անկասելի:

Շնորհավորում եմ բոլորիս Սահմանադրության օրվա կապակցությամբ: