Տպել
13.07.2021
«Խորհրդարան 1918-1920». Հանգանակություն ազատության համար զոհված զինվորների պատվին արձան կանգնեցնելու համար
1 / 1

Ներքին գործոց նախարարը գրություն էր ուղարկել Հանրային կրթության նախարարին առ այն, որ ազատության համար զոհված զինվորների եւ մարտիկների հիշատակին կառուցվող արձանի ֆոնդին գումար հանգանակեց Էջմիածնի շրջանը:

«Սորա հետ պատիւ ունիմ ուղարկելու Ձեզ Էջմիածնի շրջանում Հայաստանի Հանրապետութեան անկախութեան առաջին տարեդարձի օրը Ազատութեան համար զոհուած զինւորների եւ մարտիկների համար կառուցւելիք արձանի ֆօնդի օգտին հանգանակւած 2712 րուբ. հանդերձ Էջմիածնի շրջանի կոմիսսարի N 1962 գրութեամբ եւ հանգանակութիւնը կազմակերպող մասնաժողովի վարչութեան որոշմամբ»: