Տպել
14.07.2021
Խորհրդարանում հյուրընկալվեց ԱՄՆ դեսպանատան ԹՊԻՀ բյուրոյի ներկայացուցիչը
1 / 3

ԱԺ պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հուլիսի 14-ին ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան Թմրամիջոցների դեմ պայքարի եւ իրավապահ համագործակցության բյուրոյի (ԹՊԻՀ) Իրավապահ մարմինների հակակոռուպցիոն գլխավոր խորհրդատու Յոհաննես վան դեն Հուգենին եւ ԹՊԻՀ Քրեական արդարադատության բարեփոխումների ղեկավար Քրիստինա Աֆոյանին: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հակակոռուպցիոն քաղաքականության հետ կապված հարցեր:

Ողջունելով հյուրերին` ԱԺ պատգամավորը   շնորհակալություն հայտնեց ԱՄՆ կառավարությանը` կոռուպցիայի դեմ պայքարում Հայաստանին ցուցաբերած շարունակական աջակցության համար:

Հանդիպման ընթացքում քննարկվեց նաեւ հակակոռուպցիոն պայքարի ինստիտուցիոնալ համակարգի եւ կարողությունների զարգացման, հանրության շրջանում կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողականության ձեւավորման անհրաժեշտությունը: