Տպել
15.07.2021
Կհստակեցվի Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը
1 / 9

Հուլիսի 15-ին Վլադիմիր Վարդանյանի նախագահությամբ գումարվեց ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեսչական մարմինների աշխատանքների համակարգման գրասենյակի ղեկավար Արթուր Ասոյանը քննարկման ներկայացրեց Կառավարության հեղինակած «Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացում եւ փոփոխություններ կատարելու մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները:

Նշվեց, որ փոփոխություններ կատարելու անհրաժեշտությունը բխում է Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի բնականոն գործունեությունն ապահովելու համար համապատասխան նախադրյալներ ստեղծելու, տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախատումների շրջանակը հստակեցնելու, ինչպես նաեւ տեսչական մարմնի վերահսկողության ոլորտներում օրենսդրությամբ սահմանված պահանջների կատարման եւ անվտանգության ապահովման նպատակով պատշաճ վերահսկողություն իրականացնելու անհրաժեշտությունից:

Նախագծի ընդունմամբ կհստակեցվի Առողջապահական եւ աշխատանքի տեսչական մարմնի կողմից քննվող վարչական իրավախախտումների վերաբերյալ գործերի շրջանակը, եւ արդյունքում  տեսչական մարմինները հնարավորություն կստանան լիարժեք իրականացնելու իրենց վերապահված գործառույթները՝ ապահովելով համապատասխան ոլորտներում անվտանգությունն ու օրենսդրության պահանջների պահպանումը:

Հարակից զեկուցող, ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Աննա Կարապետյանը նշեց, որ առաջարկվող փոփոխությունների դեմ առարկություններ չունի, ուստի հորդորեց գործընկերներին կողմ քվեարկել օրինագծին եւ ներկայացրեց խմբագրական բնութի առաջարկներ:

Հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց օրենքի նախագծին:
 


16.05.2024
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Լեհաստանի Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահին
ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը, հանձնաժողովի փոխնախագահ Մերի Գալստյանը, անդամներ Սոնա Ղազարյանն ու Տաթեւիկ Գասպարյանը մայիսի 16-ին հանդիպել են Լեհաստանի Հանրապետության Սենատի Եվրոպական միության հարցերով հանձնաժողովի նախագահ Բոգդան Կլիխին: Հանդիպմանը ներկ...

16.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում է
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մայիսի 16-ին Շվեյցարիայի Համադաշնության Ժնեւ քաղաքում մասնակցել է Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի առաջին նիստին: Հայաստանն այս տարի առաջին անգամ Միջխորհրդարանական միության «Եվրասիա...