Տպել
07.11.2005
Ուրուգվայ-Հայաստան միջխորհրդարանական կապերի զարգացման նպատակով

ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նոյեմբերի 7-ին ընդունեց Ուրուգվայի խորհրդարանի զբոսաշրջության հանձնաժողովի նախագահ, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի անդամ  Լիլիան Քեշիշյանին, որ Երեւանում է Հայաստանի խորհրդարանի 15-ամյակի տոնակատարությանը մասնակցելու նպատակով:

Տիկին Քեշիշյանը գոհունակություն հայտնեց խորհրդարանի 15-ամյա տարեդարձի պաշտոնական եւ տոնական միջոցառումներից եւ Ազգային ժողովի նախագահին պատմեց 13000 անդամ ունեցող ուրուգվայահայ համայնքի մասին, որ հիմնականում կազմավորվել է 1915 թ. հայոց ցեղասպանությունից հետո: Ուրուգվայի խորհրդարանի հայ պատգամավորը նշեց, որ ստորագրություններ են հավաքվում` դիմելու Թուրքիային ճանաչելու հայոց ցեղասպանությունը, վերացնելու շրջափակումը եւ դիվանագիտական հարաբերություններ հաստատելու Հայաստանի հետ:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը շնորհակալություն հայտնեց Ուրուգվայի խորհրդարանին`  հայոց ցեղասպանության վերաբերյալ բանաձեւի ընդունմանեւ տիկին Քեշիշյանին` իր հայանպաստ ջանքերի համար, քննարկվեցին միջխորհրդարանական կապերի զարգացման հեռանկարները:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ այլ հարցեր: