National Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.amNational Assembly of the Republic of Armenia | Official Web Page | www.parliament.am
HOME | MAIL | SITEMAP
Armenian Russian English French
Արխիվ
8.11.2005

Երկ Երք Չրք Հնգ Ուր Շբթ Կիր
01 02 03 04 05 06
07 08 09 10 11 12 13
14 15 16 17 18 19 20
21 22 23 24 25 26 27
28 29 30
 
08.11.2005
Ժողովրդավարության խորացման հեռանկարով

Նոյեմբերի 8-ին ՀՀ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը ընդունեց ԵԱՀԿ ԽՎ նախագահ, ԱՄՆ Կոնգրեսի անդամ Էլսի Հաստինգսին: Հանդիպմանը ներկա էր Հայաստանում ԱՄՆ դեսպան Ջոն Էվանսը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին Ազգային ժողով-ԵԱՀկ ԽՎ համագործակցության խնդիրները` կարեւորելովհայկական պատվիրակության ակտիվ աշխատանքը` պարոն Հաստինգսը շնորհակալություն հայտնեց եւ նշեց, որ իրենք ջանում են հնարավորը անել 2007-2008 թթ. ընտրությունների ժամանակ Հայաստանում ժողովրդավարության դրսեւորման լավագույն պայմանները ստեղծելու համար: «Նոյեմբերի 27-ին դուք հնարավորություն ունեք աշխարհին ցույց տալու, որ Հայաստանը գնում է դեպի ժողովրդավարական զարգացումներ»` ասաց պարոն Հաստինգսը` հաջողություններ մաղթելով սահմանադրական հանրաքվեի ժամանակ: Նա նշեց նաեւ, որ ծանոթացել է սահմանադրության փոփոխություններին եւ բարձր է գնահատում իշխանության տարանջատումը, դատական համակարգի, զանգվածային լրատվամիջոցների անկախացմանը, մարդու իրավունքների պաշտպանությանն ուղղվածքայլերը:

Տարածաշրջանային խնդիրների քննարկման ժամանակ Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը անդրադարձավ Հարավային Կովկասի երկրներին տարբերակված վերաբերմունք ունենալու անհրաժեշտությանը, քանի որ օբյեկտիվորեն քաղաքական զարգացումները այդ են վկայում` մասնավորապես Ադրբեջան-Կիպրոս խնդիրների պատճառով չպետք է դադար տրվի ԵՄ-ի ընդլայնված հարեւաններ ծրագրին, որը չի նպաստում տարածաշրջանում ժողովրդավարության զարգացմանը: Պարոն Հաստինգսը համաձայն էր այդ տեսակետին:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նաեւ թրաֆիկինգին առնչվող հարցեր: ԵԱՀԿ ԽՎ նախագահ Էլսի Հաստինգսի խնդրանքով ԱԺ նախագահը իրազեկեց, որ Հայաստանում թրաֆիկինգի որոշ դրսեւորումներ կան հիմնականում սոցիալ-տնտեսական պատճառներով, առաջիկայում նախատեսվում են օրենսդրական փոփոխություններ` պատժամիջոցների խստացման նպատակով, որոնք կարող են դրական քայլ լինել թրաֆիկինգի տարածման կանխման դեմ, եթե լավ օրենքները նաեւ լավ կատարվեն:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին փոխադարձ հետաքրքրություն ունեցող նաեւ այլ խնդիրներ:




ԱԺ Նախագահ  |  Պատգամավորներ|  ԱԺ խորհուրդ  |  Հանձնաժողովներ  |  Խմբակցություններ  |  Աշխատակազմ
Օրենսդրություն  |   Նախագծեր  |  Նիստեր  |   Լուրեր  |  Արտաքին հարաբերություններ   |  Գրադարան  |  Ընտրողների հետ կապեր  |  Հղումներ  |  RSS
|   azdararir.am