Տպել
30.07.2021
Կհստակեցվեն հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները
1 / 9

Հուլիսի 30-ին ԱԺ արտահերթ նստաշրջանում երկրորդ ընթերցմամբ քննարկվեց Կառավարության հեղինակած «ՀՀ հողային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը:

ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Նարինե Ավագյանը նշեց, որ առաջին ընթերցմամբ ընդունվելուց հետո առաջակներ են ներկայացրել ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Վահե Ղալումյանը եւ Կառավարությունը: Հիմնական զեկուցողը նշեց, որ երկրորդ ընթերցմամբ ներկայացվել է առաջարկներով լրամշակված օրենքի նախագիծը:

Ըստ այդմ հստակեցվում են հողամասի նպատակային նշանակության փոփոխման դեպքում կադաստրային արժեքների վճարման հետ կապված պահանջները: Գործող կարգավորմամբ՝ ջերմոցային, անասնապահական, թռչնաբուծական, պտուղ-բանջարեղենի սառնարանային պահպանության, գյուղատնտեսական մթերք վերամշակող տնտեսությունների եւ ձկնաբուծական արհեստական լճակների կառուցման համար օգտագործվող հողամասի նպատակային նշանակությունը հողամասի սեփականատիրոջ նախաձեռնությամբ փոփոխելիս կադաստրային վճար չէր նախատեսվում:

ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության եւ բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի դրական եզրակացությունը ներկայացրեց Տաթեւիկ Գասպարյանը: 
  
 Օրենքի նախագիծն արժանացավ խորհրդարանի հավանությանը:
 


10.05.2024
Ավելացվում են քաղաքացիներին ծանուցելու եղանակները
Օրենքի նախագծով հստակեցվում են պարտադիր զինվորական ծառայության զորակոչի, վարժական հավաքների եւ զինվորական վարժանքների կազմակերպման եւ անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաեւ քաղաքացու կողմից դ...

10.05.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...