Տպել
02.08.2021
Ազգային ժողովի նախագահ ընտրվեց Ալեն Սիմոնյանը
1 / 22

ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի ընթացքում, որը տեղի ունեցավ օգոստոսի 2-ին, կայացավ ԱԺ նախագահի  ընտրության քվեարկությունը:

ԱԺ նախագահի պաշտոնում ընտրվելու համար թեկնածուներ էին առաջադրել բոլոր երեք խմբակցությունները:

ԱԺ «Հայաստան» խմբակցությունն  առաջադրել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր  Մխիթար Զաքարյանի, իսկ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Սարգսյանի թեկնածությունը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն առաջադրել էր Ալեն Սիմոնյանի թեկնածությունը:

ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին ԱԺ 107 պատգամավորներից  մասնակցել է 71-ը:  Բացելով քվեատուփը՝ Հաշվիչ հանձնախումբը պարզել է, որ քվեարկությանը մասնակցած բոլոր 71 պատգամավորները կողմ են քվեարկել Ալեն Սիմոնյանի թեկնածությանը: Այսպիսով՝  ԱԺ ութերորդ գումարման Ազգային ժողովի նախագահ է ընտրվել  Ալեն Սիմոնյանը:

Ալեն Սիմոնյանը շնորհակալություն հայտնեց գործընկերներին ԱԺ նախագահի պաշտոնում իրեն տրված բարձր վստահության համար:

ԱԺ նախագահի կենսագրությանը կարող եք ծանոթանալ կից հղմամբ:  
 
Ազգային ժողովն  աշխատանքները կշարունակի օգոստոսի 3-ին: 


08.07.2024
Հարգանքի տուրք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին
Նիդերլանդների Թագավորության Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատվիրակությունը ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանի ու Նիդերլանդներում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վիկտոր Բիագովի ուղեկցությամբ հուլիսի 8-ին այցելել է Ծիծեռնակ...