Ազգային ժողովը օգոստոսի 5-ին շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Հիշեցնենք, որ նախորդ օրը ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նրա առաջադրման կապակցությամբ իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ խմբակցությունները:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն ընդգծեց, որ Իշխան Սաղաթելյանն այդ պաշտոնում ընտրվելու դեպքում պատշաճ կկատարի իր պարտականությունները՝ համապատասխան «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության քարտուղար Նազելի Բաղդասարյանն էլ հայտնեց, որ կառավարող խմբակցությունը մասնակցելու է ԱԺ նախագահի տեղակալի ընտրության քվեարկությանը՝ ապահովելով անհրաժեշտ ձայների նվազագույն քանակը, որպեսզի չխաթարվեն ԱԺ աշխատանքները:
Իշխան Սաղաթելյանը եզրափակիչ ելույթում անդրադարձավ գործընկերների ելույթներին, տվեց պարզաբանումներ:
Քվեարկությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն: ԱԺ 107 պատգամավորներից ընտրությանը մասնակցել է 104-ը, անվավեր է համարվել 1 քվեաթերթիկ: Սաղաթելյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 53 պատգամավոր, դեմ՝ 50-ը: Այսպիսով, Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը պարզաբանեց, որ օրենսդրության համաձայն՝ այս դեպքում ընդդիմությունը կրկին պետք է թեկնածու առաջադրի:
Խորհրդարանը երրորդ անգամ քննարկեց ԱԺ նախագահի տեղակալի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
Օգոստոսի 5-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երրորդ անգամ առաջադրեց խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նույն օրը երկու անգամ տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ ...
Իշխան Սաղաթելյանը կրկին չընտրվեց
Օգոստոսի 5-ին խորհրդարանը նորից անդրադարձավ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի ընտրությանը: Նշենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր հանգամանքով, որ նույն օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ: «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյ...