Օգոստոսի 5-ին խորհրդարանը նորից անդրադարձավ ԱԺ նախագահի ընդդիմադիր տեղակալի ընտրությանը: Նշենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր հանգամանքով, որ նույն օրը տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ անհրաժեշտ թվով կողմ ձայներ:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը հայտնեց, որ կրկին առաջադրում են խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը:
Իրենց տեսակետները հայտնեցին ԱԺ խմբակցությունները:
Ներքաղաքական կյանքին անդրադառնալով՝ ելույթ ունեցավ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:
«Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը վերահաստատեց խմբակցության դիրքորոշումը, ըստ որի՝ խմբակցությունը կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը:
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանի պարզաբանմամբ՝ իրենց խմբակցությունը նախորդ քվեարկությանն այնպիսի մասնակցություն է ունեցել, որ ապահովեր ընդդիմության միասնական թեկնածուի ընտրությունը, սակայն ընդդիմադիր գործընկերների ոչ ամբողջական մասնակցության պատճառով քվեարկությունը ձախողվել է: Կոնջորյանը վերահաստատեց, որ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը պատրաստ է այս անգամ եւս ապահովել անհրաժեշտ թվով ձայներ, որպեսզի ընտրվի ԱԺ նախագահի տեղակալի ընդդիմադիր թեկնածուն:
Ընտրությունից հետո ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը հայտնեց, որ տեղի է ունեցել գաղտնի քվեարկություն, որին 107 պատգամավորից մասնակցել է 103-ը, անվավեր է համարվել 5 քվեաթերթիկ: Կողմ է քվեարկել 49, դեմ՝ 49 պատգամավոր:
Այսպիսով, Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ:
Խորհրդարանը երրորդ անգամ քննարկեց ԱԺ նախագահի տեղակալի՝ ընդդիմության կողմից առաջադրված թեկնածուի ընտրության հարցը
Օգոստոսի 5-ին «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը երրորդ անգամ առաջադրեց խմբակցության անդամ Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Հիշեցնենք, որ հարցին կրկին անդրադառնալը պայմանավորված էր այն հանգամանքով, որ նույն օրը երկու անգամ տեղի ունեցած գաղտնի քվեարկության արդյունքում թեկնածուն չստացավ ...
Իշխան Սաղաթելյանը չընտրվեց ԱԺ նախագահի տեղակալ
Ազգային ժողովը օգոստոսի 5-ին շարունակեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Հիշեցնենք, որ նախորդ օրը ընդդիմության կողմից ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու համար առաջադրվել էր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Նրա առաջադրման կ...