Տպել
11.08.2021
Շնորհավորանքներ՝ ուղղված ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին
1 / 6

ՀՀ ԱԺ նախագահի պաշտոնն ստանձնելու կապակցությամբ Ալեն Սիմոնյանին շնորհավորական ուղերձ է հղել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը: Նշելով, որ 8-րդ գումարման Ազգային ժողովն իր աշխատանքն սկսում է մեր երկրի համար բարդ ու դժվարին իրավիճակում, որոնց հաղթահարմանն ու հայրենիքի հետագա առաջընթացին եւ բարօրության կերտմանն իր օրենսդրական գործունեությամբ կոչված է նպաստելու նաեւ Ազգային ժողովը, Գարեգին երկրորդն իր հայրապետական օրհնանքն է հղել նորընտիր ԱԺ նախագահին եւ խորհրդարանին:

Ազգային Ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հեռախոսազրույց է ունեցել Մեծի տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ.  Արամ Առաջինի հետ: Վեհափառ տերն իր շնորհավորանքներն  ու կաթողիկոսական օրհնությունն է  հայտնել ԱԺ նախագահին՝ մաղթելով հաջողություններ:  Նա նաեւ միասնականության կոչ է հղել:

Իտալիայի Հանրապետության Պատգամավորների պալատի նախագահ Ռոբերտո Ֆիկոն եւս շնորհավորել է Ալեն Սիմոնյանին՝ համոզմունք հայտնելով, որ նրա պաշտոնավարման ընթացքում ավելի կամրապնդվեն երկխոսությունն ու գործակցությունը երկու  խորհրդարանների միջեւ:

Սիրիայի ժողովրդական ժողովի նախագահ Համուդահ Սաբբաղը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին հղած շնորհավորական ուղերձում նշել է, որ պատրաստակամ են շարունակելու Հայաստանի Ազգային ժողովի հետ հարաբերությունների զարգացումն ու խորհրդարանական գործակցությունը՝ ի շահ երկու բարեկամ ժողովուրդների:

Նորընտիր Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օրենսդիր մարմնի ղեկավարի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ շնորհավորանք է ստացել նաեւ Չինաստանի Ժողովրդական ներկայացուցիչների Համաչինական ժողովի մշտական կոմիտեի նախագահ Լի Ճանշուից: 
  
Ալեն Սիմոնյանին շնորհավորել են Բելառուսի Հանրապետության Ազգային ժողովի  Հանրապետության խորհրդի նախագահ Նատալյա Կոչանովան, Լիտվայի Հանրապետության Սեյմասի նախագահ Վիկտորիյա Չմիլտե-Նիելսենը:
 
 
 
 
 
 
 
 
 


17.07.2024
Հակոբ Արշակյանի ելույթը ՄԱԿ-ի կայուն զարգացմանը նվիրված բարձր մակարդակի քաղաքական ֆորումի խորհրդարանական ֆորումում
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը մասնակցել է Կայուն զարգացմանը նվիրված 2024 թվականի Բարձր մակարդակի քաղաքական ֆորումին: ԱԺ նախագահի տեղակալը ելույթ է ունեցել ֆորումի շրջանակում: «Տիկի՛ն նախագահ, Գործընկեր պատգամավորնե՛ր, Տիկնա՛յք եւ պարոնա՛յք, Ինձ համար պատիվ է ելույթ ունենալ այս հարգարժան լսա...

17.07.2024
Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում Իրանի դեսպանին
Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը հուլիսի 17-ին ընդունել է Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Մեհդի Սոբհանիին: Ողջունելով դեսպանին խորհրդարանում` Ռուբեն Ռուբինյանը զրուցակցին շնորհավորել է Իրանում տեղի ունեցած արտահերթ նախագահական ընտրությունները բար...