Տպել
11.08.2021
ԱԺ նախագահը հյուրընկալեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներին
1 / 5

Օգոստոսի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան կուսակցության ներկայացուցիչներ՝ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանին, Կենտրոնական վարչության անդամ Խաչիկ Քեշիշյանին եւ Հայաստանի վարչության ատենապետ Սեդրակ Աճեմյանին:

Ողջունելով հյուրերին՝ խորհրդարանի ղեկավարը կարեւորեց կուսակցության մասնակցությունը արտախորհրդարանական ուժերի միջեւ ձեւավորված համագործակցության նոր ֆորմատին: Ալեն Սիմոնյանը արժեւորեց ՍԴՀ կուսակցության հետ փոխգործակցությունը՝ այդ համատեքստում առանձնացնելով Սփյուռքի հայ համայնքներում վերջինիս ունեցած դերակատարությունը:

ՍԴՀԿ Կենտրոնական վարչության ատենապետ Համբիկ Սարաֆյանը, անդրադառնալով Հայաստանի հետպատերազմյան իրավիճակին ու երկրի ապագային, կարեւորեց օրենսդիր մարմնի գործունեությունը, առաջիկայում ընդունվելիք օրենքներն ու որոշումները:

Կողմերը քննարկեցին երկրի ներքաղաքական իրավիճակին վերաբերող հարցեր. արտաքին մարտահրավերների հաղթահարման տեսանկյունից առանցքային համարվեց քաղաքական ուժերի միասնականությունը՝ անկախ ունեցած տարակարծություններից:

Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ նաեւ Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանը:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...