Օգոստոսի 12-ին ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց պատգամավոր, խորհրդարանում քրդական համայնքի ներկայացուցիչ Կնյազ Հասանովի հետ:
Հանդիպման ընթացքում անդրադարձ եղավ Հայաստանում ապրող քրդական համայնքի խնդիրներին: Խորհրդարանի ղեկավարը նշեց, որ նախատեսում է առաջիկայում հանդիպումներ ունենալ ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ՝ տեղում ծանոթանալու նրանց խնդիրներին եւ աջակցելու դրանց լուծմանը:
Կնյազ Հասանովը շնորհակալություն հայտնեց Ազգային ժողովի նախագահին՝ թե՛ իր, եւ թե՛ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպելու ցանկություն հայտնելու համար, ինչը, ըստ պատգամավորի, վկայում է Ալեն Սիմոնյանի՝ ազգային փոքրամասնությունների նկատմամբ հատուկ ուշադրության եւ վերաբերմունքի մասին:
«Ցանկանում եմ շնորհակալություն հայտնել Հայաստանի իշխանություններին՝ համայնքի բարձրացրած խնդիրներին ժամանակին արձագանքելու համար, ինչի ապացույցն են արդեն վերանորոգված մի շարք ճանապարհներ»,-ընդգծեց Հասանովը:
Խորհրդարանն ընտրեց ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահներին
Օգոստոսի 12-ին տեղի ունեցան ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրությունները: ԱԺ հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանն ամփոփեց ընտրությունների արդյունքները: Գաղտնի քվեարկության արդյունքներով մշտական հանձնաժողովների նախագահների պաշտոններում առաջադրված բոլոր թեկնածուները ընտրվեցին: Այսպիսով, ...
ԱԺ նախագահի հանդիպումը ասորական համայնքի ներկայացուցչի հետ
Օգոստոսի 12-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպում ունեցավ նաեւ պատգամավոր, խորհրդարանում ասորական համայնքի ներկայացուցիչ Զեմֆիրա Միրզոեւայի հետ: Ալեն Սիմոնյանը ծանոթացավ Հայաստանում բնակվող ասորական համայնքի խնդիրներին եւ պատգամավորին հորդորեց ակտիվորեն ներգրավվել համայնքի շահերը խորհրդ...
Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Արման Եղոյանի թեկնածությունը
Օգոստոսի 12-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց Արման Եղոյանի թեկնածությունը: Թեկնածուի մասնագիտական որակները, նրա կենսագրությունն ու աշխատանքային ո...
Ալեն Սիմոնյանն ընդունեց Ալեքսեյ Սանդիկովին
Օրենսդիր մարմնի ղեկավար Ալեն Սիմոնյանը խորհրդարանում ներկայացված ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների հետ հանդիպումների շրջանակում օգոստոսի 12-ին ընդունեց պատգամավոր, ԱԺ-ում ռուսական համայնքի ներկայացուցիչ Ալեքսեյ Սանդիկովին: Կարեւորելով Հայաստանում ապրող ազգային փոքրամասնությունների դերն ...
Քննարկվեց ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածուի ընտրության հարցը
ՀՀ ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանը օգոստոսի 12-ին շարունակեց ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցի քննարկումը: «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրեց խմբակցության անդամ Հերիքնազ Տիգրանյան...
Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ռուստամ Բաքոյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը օգոստոսի 12-ին հանդիպեց պատգամավոր, խորհրդարանում եզդիական համայնքի ներկայացուցիչ Ռուստամ Բաքոյանի հետ: Օրենսդիր մարմնի ղեկավարը հետաքրքրվեց Հայաստանում ապրող ամենամեծ ազգային փոքրամասնության՝ եղբայրական եզդի համայնքի խնդիրներով, պատրաստակամություն հայտնեց հե...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Թագուհի Թովմասյանի թեկնածությունը
Օգոստոսի 12-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանը Մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընտրելու համար առաջադրեց «Պատիվ ունեմ» խմբակցության անդամ Թագ...
Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրվեց Նարեկ Զեյնալյանի թեկնածությունը
Օգոստոսի 11-ին շարունակվեց ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի աշխատանքը: Օրակարգում ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցն է: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն Առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում առաջադրել է Նարեկ Զեյնալյա...