Տպել
11.11.2005
Քննարկվեցին նախադպրոցական եւ հատուկ կրթության խնդիրները

Նոյեմբերի 11-ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանն ընդունեց ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի ղեկավար Շելդոն Եթին: Հանդիպմանը մասնակցում էր  Աժ գիտության, կրթության, մշակույթի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի անդամ Հեղինե Բիշարյանը:

Հանդիպման ընթացքում քննարկվեցին նախադպրոցական հիմնարկների վերականգնման, նախադպրոցական եւ հատուկ կրթության կազմակերպման հարցերում համագործակցության հնարավորությունները:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը նշեց, որ շրջանառության մեջ է եւ շուտով կընդունվի նախադպրոցական կրթության մասին օրենքը: Պարոն Եթըպատրաստակամություն հայտնեց աջակցել` նշելով, որ Համաշխարհային բանկի հետ գործակցությամբ` կարող են ապահովել նախադպրոցական կրթության բովանդակային եւ ֆինանսական հարցերը: Պայմանավորվածություն ձեռքբերվեց այս խնդիրներով համատեղ քննարկում կազմակերպելու շուրջ:

Հատուկ կրթության կարիք ունեցող երեխաներին կրթության մատչելիության ապահովման նպատակով արդեն իսկ ընդունվել է «Հատուկ կրթության մասին» օրենքը: Նշվեց, որ 2006-ին  Հայաստանում կբացվի հաշմանդամների ուսուցման եւ վերապատրաստման կենտրոն, որի արդյունավետ աշխատանքի ապահովման համար, համաշխարհային փորձի ուսումնասիրմամբ, պայմանանավորվածություն ձեռքբերվեց համագործակցել ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հետ: