30.08.2021
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովն ընտրեց նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովը Նարեկ Զեյնալյանի նախագահությամբ օգոստոսի 30-ին գումարած արտահերթ նիստում հաստատեց հանձնաժողովի աշխատակարգը:
Պատգամավորները քննարկեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության մասին հարցը: ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունն այս պաշտոնում առաջադրել էր Լուսինե Բադալյանի թեկնածությունը: Հանձնաժողովականները միաձայն Լուսինե Բադալյանին ընտրեցին մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի պաշտոնում: