Տպել
12.11.2005
Շնորհակալագրեր միջին եւ նախնական մասնագիտական կրթության բնագավառի աշխատակիցներին

Նոյեմբերի 12-ին Ազգային ժողովի նախագահի հյուրն էին միջին եւ նախնական մասնագիտական կրթության բնագավառի 30 աշխատակիցներ Երեւանից ու մարզերից: Արթուր Բաղդասարյանը, անդրադառնալով միջին մասնագիտական կրթության մասին օրենքի ընդունմանը, նշեց, որ նոր փուլ է սկսվում համակարգի վերականգնման ու զարգացման համար եւ համակարգի աշխատակիցների մարդկային ու մասնագիտական որակներով են նաեւ պայմանավորվածհաջողությունները: Խորհրդարանի նախագահը ընդգծեց, որ քաջատեղյակ է համակարգի խնդիրներին` ուսումնաօժանդակ նյութերով ապահովելու անհրաժեշտությանը, շենքերի անմխիթար վիճակին,կրթության բովանդակության ու դասագրքերի հետ կապված հարցերին եւ որ այդ խնդիրները Ազգային ժողովի ու իր ուշադրության կենտրոնում են:  Մասնավորապես` արտասահմանյան այցերի ժամանակ միշտ ուսումնասիրում է այլ երկրներում գործող համակարգերը եւ համագործակցության հնարավորությունները: Կարեւորելով միջին եւ նախնական մասնագիտակ ան կրթության ոլորտի աշխատակիցների երկարատեւ, բարեխիղճ ու մեծ նվիրումը` Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը 30 աշխատակիցների հանձնեց Ազգային ժողովի պատվոգրերով ու դրական պարգեւ:

Իրենց աշխատանքի ու վաստակի բարձր գնահատականի համար շնորհակալություն հայտնելով` Երեւանից ու մարզերից եկած ուսուցիչներն ու դասախոսները, ՀՀ կրթության եւ գիտության նախարարության ներկայացուցիչները խորհրդարանի նախագահին պատմեցին նաեւ իրենց կենսական խնդիրների մասին` կարեւորելով ընդունված օրենքը եւ համակարգի լիարժեք վերականգնումը` կրթության ու դաստիրակության առումով: