Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակ Անդրեաս Նորլենի հետ: ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդգծեց, որ Շվեդիան Հայաստանի համար կարեւոր եւ վստահելի գործընկերներից է:
Երկուստեք արձանագրվեց, որ վերջին տարիներին միջխորհրդարանական փոխգործակցությունը որակապես նոր փուլում է, ակտիվացել են փոխայցերը: ԱԺ նախագահը վստահեցրեց, որ նոր գումարման Ազգային ժողովն իր գլխավորությամբ կշարունակի կյանքի կոչել համագործակցության խորացմանը միտված բոլոր պայմանավորվածությունները: Օրենսդիր մարմինների համագործակցության համատեքստում ընդգծվեց բարեկամական խմբերի դերակատարությունը:
Անդրադառնալով միջազգային խորհրդարանական հարթակներում համագործակցությանը` Ալեն Սիմոնյանն ընդգծեց շվեդ խորհրդարանականների կողմից դրական եւ խաղաղությանը նպաստող դիրքորոշումների որդեգրումը Հայաստանի համար զգայուն հարցերում: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարը փաստեց, որ Հայաստանը խորհրդարանական համագործակցության շրջանակում կարեւորում է նաեւ երկու երկրների օրենսդիր կառույցներում ընդգրկված կուսակցությունների միջեւ աշխատանքային կապերը:
Խորհրդարանի նախագահը բարձր գնահատեց Շվեդիայի օժանդակությունը Հայաստանում իրականացվող ժողովրդավարական գործընթացներին եւ շնորհակալություն հայտնեց ՀՀ ԱԺ-ի կարողությունների զարգացմանն ուղղված ծրագրի համար:
Անդրադառնալով Հայաստան-Եվրամիություն հարաբերությունների ձեւաչափում Շվեդիայի հետ փոխգործակցությանը` Ալեն Սիմոնյանը կարեւորեց ՀՀ-ԵՄ Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի լիարժեք եւ արդյունավետ կիրարկումը` նշելով, որ այդ հարցում մեր երկիրն ակնկալում է Շվեդիայի աջակցությունը:
Շվեդիայի Թագավորության Ռիկսդագի խոսնակը ջերմությամբ հիշեց իր այցը Հայաստան: Նա կարեւորեց այն փաստը, որ պատերազմից հետո Հայաստանը չի նահանջել ժողովրդավարական ուղուց: Անդրադառնալով հայաստանյան խորհրդարանական արտահերթ ընտրություններին` Անդրեաս Նորլենը շնորհավորեց ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարին արտահերթ խորհրդարանական ընտրությունները բարձր մակարդակով անցկացնելու համար:
Անդրեաս Նորլենը պատրաստակամություն հայտնեց ներդնելու բոլոր ջանքերը Հայաստան-Շվեդիա համագործակցության զարգացման գործում ոչ միայն երկկողմ, այլեւ ՀՀ-ԵՄ համագործակցության շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցներն անդրադարձան Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլին` փաստելով, որ հակամարտության խաղաղ կարգավորումը պետք է տեղի ունենա ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկությունների եւ համաձայնեցված հայտնի սկզբունքների հիման վրա: ՀՀ ԱԺ նախագահը ներկայացրեց նաեւ Ադրբեջանի կողմից պահվող հայ ռազմագերիներին վերադարձնելու հարցերով տարվող աշխատանքների մասին տեղեկատվություն եւ խնդրեց գործընկերոջը նպաստել պահվող անձանց օր առաջ Հայաստան վերադարձնելուն:
Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ
Աշխատանքային այցով Վիեննայում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ավարտից հետո հանդիպեց հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Հանդիպմանը մասնակցեցին նաեւ Կենտրոնական Եվրոպայի եւ Շվեդիայի Հայրապետական պատվիրակ Տիրան եպիսկոպոս Պետրոսյանը, Վիեննայի...
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ
Շարունակվում է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակության աշխատանքային այցը Վիեննա: Այցի շրջանակում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Ավստրիայի Ազգային խորհրդի նախագահ Վոլֆգանգ Սոբոտկայի հետ: ՀՀ ԱԺ նախագահը շնորհակալություն հայտնեց համաժողովը բարձր մակադակով անցկացնելու հ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում հանդիպեց Սերբիայի ԱԺ նախագահ Իվիցա Դաչիչի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Սերբիայի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Իվիցա Դաչիչի հետ: ՀՀ օրենսդիր մարմնի ղեկավարի խոսքով` Հայաստանը մեծ կարեւորություն է տալիս Սերբ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին
Վիեննայում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության Սենատի մարշալեկ Տոմաշ Գրոձկիին: Հանդիպմանը կողմերը կարեւորեցին հայ-լեհական երկարամյա բարեկամական հարաբերությունները: Զրույցի ընթացքում արձանագրվեց, որ խորհրդարանական ձեւաչափով սերտ համագործակցությունն իր կարեւոր դե...
Ալեն Սիմոնյանը հանդիպեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում սեպտեմբերի 8-ին հանդիպեց Կորեայի Հանրապետության խորհրդարանի նախագահ Պակ Բյոն-Սոկի հետ: Ընդգծելով, որ Կորեայի Հանրապետությունն ասիական տարածաշրջանում Հայաստանի կարեւոր գործընկերներից է`...
Հանդիպում Սանկտ Պետերբուրգի միջազգային ապրանքահումքային բորսայի փոխնախագահների հետ
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը, հանձնաժողովի անդամ Արուսյակ Մանավազյանը, Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Ալեքսեյ Սանդիկովը եւ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Հովիկ Աղազարյանը սեպտեմբերի 8-...
Ազգային ժողովի նախագահը ելույթ է ունեցել Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի ընթացքում
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովին հանդես եկավ «Խորհրդարաններ եւ համաշխարհային կառավարում. անավարտ օրակարգ» խորագրով ելույթով: ԱԺ նախագահը ելույթում նշեց, որ չնայած համավարակով պայմանավորված սահմանափակումներին` ՀՀ Ազգային ժողովը շարունա...
Ալեն Սիմոնյանը հանդիպեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի եւ Սենատի նախագահների հետ
Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի երկրորդ օրը` սեպտեմբերի 8-ին, ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպեց Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահ Էլիան Տիլյիոյին եւ Սենատի նախագահ Ստեֆանի Դ'Օզին: Հանդիպմանը մտքեր փոխանակվեցին երկու երկրների խորհրդարանների միջեւ առկա ...
ՀՀ Ազգային ժողովի նախագահը Վիեննայում հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահի հետ
Վիեննայում ընթացող Խորհրդարանների նախագահների 5-րդ համաշխարհային համաժողովի շրջանակում ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը սեպտեմբերի 8-ին հանդիպեց Լյուքսեմբուրգի Մեծ Դքսության Պատգամավորների պալատի նախագահ Ֆերնանդ Էտգենի հետ: Հանդիպմանը երկուստեք կարեւորվեց քաղաքական երկխոսության շարունակականո...
Կկայանա աշխատանքային հանդիպում
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, 314 դահլիճում կկայանա աշխատանքային հանդիպում Հայաստանի եւ Արցախի մարդու իրավունքների պաշտպանների հետ: ...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստը չկայացավ հիմնական զեկուցողի բացակայության պատճառով
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի սեպտեմբերի 8-ի նիստի օրակարգում Կառավարության՝ ««Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծն էր: Մշտա...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը՝ կից հղմամբ: ...