17.09.2021
Կառավարությունը նախատեսում է կառուցել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատված
Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրներին, փաստեց, որ մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է անվտանգության հետ կապված խնդիրներ:
Պատգամավորը տեղեկացրեց, որ Կառավարությունը ձեռնամուխ է եղել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատվածի կառուցմանը:
Ալեն Սիմոնյանը մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի հետ հունիսի 15-ին մասնակցել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստին: Նիստի սկզբում հիմնադրամի գործադիր տնօրեն Հայկակ Արշամյանը հանդես է եկել տարեկան զեկույցով՝ ներկայացնե...