Տպել
21.09.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի շնորհավորական ուղերձը ՀՀ անկախության 30-րդ տարեդարձի առթիվ
1 / 1

Սիրելի՛ հայրենակիցներ, 30 տարի առաջ մեր ժողովուրդը միահամուռ վճռականությամբ կատարեց իր ընտրությունը՝ իրականություն դարձնելով անկախություն ունենալու դարավոր երազանքը: Այս տարիների ընթացքում քայլ առ քայլ մենք կերտում ենք անկախ պետության նոր քաղաքացուն: Ժամանակ առ ժամանակ պայքարելով, հուսահատվելով՝ վերագտնում ենք մեզ իրավունքների ու պատասխանատվության մեծ շրջապտույտում: Հենց այս իրավիճակում էլ մենք մեր տեսլականը խարսխում ենք անկախության իրողությանը:

Այս հիշարժան օրը մեկ անգամ եւս խոնարհվում ենք բոլոր նրանց հիշատակի առջեւ, ովքեր երկրի պաշտպանության եւ անվտանգության ապահովման համար իրենց կյանքը չխնայեցին:

Անկախությունը եղել է ու կա մեր ընտրությունը, որի վրա 30 տարի պետականություն ենք կառուցում: Զարգացնենք ու շենացնենք եւ ամրացնենք մեր երկիրը, այսօր հենց այդպիսի հայրենասիրություն է անհրաժեշտ: 


09.07.2024
Նիստեր կհրավիրեն ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովները
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը նիստ կհրավիրի հուլիսի 10-ին՝ ժամը 11:00-ին, 214 սրահում: Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստը տեղի կունենա հուլիսի 10-ին՝ ժամը 12:00-ին, 414 սրահում: Հուլիսի 10-ին՝ ժամը 10:00-ին, 114 սրահում կկայանա Ֆինանսավարկայ...