Տպել
22.09.2021
Աշխատանքային պարտականությունները գերազանց կատարելու համար շնորհակալագրեր ստացան ԱԺ փորձառու աշխատակիցները
1 / 9

Սեպտեմբերի 22-ին Հայաստանի Հանրապետության անկախության  30-ամյակի առթիվ Ազգային ժողովի մի շարք աշխատակիցներ ՀՀ Գերագույն խորհրդից մինչեւ Ազգային ժողով աշխատանքային պարտականությունները գերազանց եւ բարձր պատասխանատվությամբ կատարելու, Հանրապետության հիմնադրումից  ի վեր ի շահ Հայաստանի Հանրապետության ծառայելու համար պարգեւատրվել են շնորհակալագրերով:

Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը, շնորհավորելով աշխատակիցներին, նշեց, որ իր համար սա մեծ պատիվ է, քանի որ պարգեւատրման են արժանացել մարդիկ, որոնք կանգնած են եղել  ՀՀ անկախության ակունքներում:

Աշխատակիցները, շնորհակալություն հայտնելով պարգեւատրման համար, նշեցին, որ իրենց համար հպարտանալու առիթ է այն փաստը, որ ներդրում ունեն անկախ Հայաստանի կերտման գործում: Նրանք խոստացան նույն եռանդով շարունակել աշխատանքը եւ հանդիպել հինգ տարի անց նույն դահլիճում:


10.08.2024
Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրմանը վերաբերող հարցեր. ամփոփում
Եվրասիական տնտեսական միության եւ տարածաշրջանի երկրների հետ կապեր, Հայաստանի եւ Եվրասիական տնտեսական միության անդամ պետությունների օրենսդրության ներդաշնակեցում ու միասնականացում: Սրանք Տարածաշրջանային եւ եվրասիական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի հարցերի կարգավորման տիրույթն են: Նախորդ նստաշրջ...