ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Ողջունելով հյուրին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորեց ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերը, մասնավորապես
ԵՄ-ի տրամադրած 2.6 մլրդ եվրո աջակցությունը` ուղղված Հայաստանի համար
առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանը:
Այս համատեքստում անդրադարձ կատարվեց եւ երկուստեք կարեւորվեց Ազգային ժողովի` որպես վերահսկող մարմնի աջակցության կարեւորությունը տվյալ գործընթացի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեա Վիկտորինը վերահաստատեց Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին: