ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հանդիպեց Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Անդրեա Վիկտորինի հետ:
Ողջունելով հյուրին` Էդուարդ Աղաջանյանը կարեւորեց ԵՄ-ի կողմից Հայաստանում իրականացվող տարբեր ծրագրերը, մասնավորապես
ԵՄ-ի տրամադրած 2.6 մլրդ եվրո աջակցությունը` ուղղված Հայաստանի համար
առաջնահերթ նախաձեռնությունների իրականացմանը:
Այս համատեքստում անդրադարձ կատարվեց եւ երկուստեք կարեւորվեց Ազգային ժողովի` որպես վերահսկող մարմնի աջակցության կարեւորությունը տվյալ գործընթացի շրջանակներում:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկեցին Հայաստան-Եվրամիություն համագործակցության օրակարգին վերաբերող հարցեր:
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Անդրեա Վիկտորինը վերահաստատեց Եվրամիության պատրաստակամությունը աջակցելու Հայաստանում իրականացվող բարեփոխումներին:
Քննարկվեցին «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրին վերաբերող հարցեր
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը սեպտեմբերի 17-ին հանդիպեց Եվրոպայի խորհրդի բիոէթիկայի բաժնի ղեկավար Լորանս Լվոֆի եւ Եվրոպայի խորհրդի երեւանյան գրասենյակի «Մարդու իրավունքները կենսաբժշկության մեջ» ծրագրի ղեկավար Մերի Կատվալյա...
Քննարկվեցին աշխատանքային իրավունքների պաշտպանությանը վերաբերող հարցեր
Սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպում ունեցան «Աշխատանքային իրավունքներ» կոնսորցիումի անդամ հկ-ների՝ «Արմավիրի զարգացման կենտրոն», «Պրիզմա» հետազոտական ընկերություն, «Հանրային լրագրության ակումբ», «Իրավունքի զարգացման կենտրոն», նե...
Ֆրանսիայի Հանրապետության պատվիրակության անդամներն այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն
Ֆրանսիայից Հայաստան ժամանած պատվիրակության անդամները սեպտեմբերի 17-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ հանձնաժողովի անդամ Սոնա Ղազարյանի ուղեկցությամբ այցելեցին Ծիծեռնակաբերդի հուշահամալիր եւ Եռաբլուր պանթեոն: Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում պ...
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար առաջադրված թեկնածուին
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը Գեւորգ Պապոյանի նախագահությամբ սեպտեմբերի 17-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկեց ՀՀ Կենտրոնական բանկի խորհրդի անդամի թափուր տեղի համար «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ներկայացրած Արտակ Մանուկյանի թեկնածության եւ Ազգային ժողով...
Կառավարությունը նախատեսում է կառուցել Սիսիան-Քաջարան այլընտրանքային ճանապարհահատված
Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով Գորիս-Կապան ճանապարհահատվածի խնդիրներին, փաստեց, որ մեր սահմանապահ զորքերի, ադրբեջանական ուժերի եւ ռուս սահմանապահների տեղակայումն այդ հատվածում լուծում է ա...
Անդրանիկ Քոչարյանի մեկնաբանությունը՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացների վերաբերյալ
Սեպտեմբերի 17-ին հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցեցին պատգամավորներ Անդրանիկ Քոչարյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Արթուր Հովհաննիսյանը: Պատասխանելով լրագրողի այն հարցին, թե արդյո՞ք կա սահմանազատման եւ սահմանագծման գործընթացնե...
Ազգային ժողովը միանում է «100 տուն Արցախում» նախագծին
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ Ազգային ժողովին հատկացված պետական միջոցներից 10 մլն դրամ է տրամադրվել Հանրային հեռուստաընկերության եւ «Ապրելու Արցախ» հիմնադրամի կողմից համատեղ իրականացվող «100 տուն Արցախում» նախագծին: Պատերազմի հետեւանքով տեղահանված եւ տունը կորցրած արցախցիների համար նախատ...
Ազգային Ժողովում պատվաստումների հերթական փուլն անցկացվեց
Համավարակի դեմ պայքարի միակ միջոցն ինչպես ամբողջ աշխարհում, այնպես էլ Հայաստանում համարվում է պատվաստումը: Այդ ուղղությամբ գործուն ջանքերը շարունակվում են: ՀՀ Ազգային ժողովը, կարեւորելով համավարակի դեմ միակ արդյունավետ պայքարը, իրականացրեց պատվաստումների հերթական փուլը: Պատվաստվողների շարքում են եւ՛...
ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ պարգեւատրվել են ԱԺ պատգամավորները, աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները
Համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ եւ 22-րդ կետերի՝ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ ՀՀ անկախության 30-ամյակի կապակցությամբ Ազգային ժողովի պատգամավորները, Ազգային ժողովի աշխատակազմի պետական ծառայողները եւ աշխատողները խրախուսվել են միանվա...
Միջազգային հանրության համար ակնհայտ է, որ Ադրբեջանի կողմից կատարվել են միջազգային իրավունքի նորմերի մի շարք խախտումներ. Արամ Վարդեւանյան
Սեպտեմբերի 17-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Հայաստան» խմբակցությանը հարց ուղղեց Հանրային հեռուստաընկերության լրագրողը: Հարցն առնչվում էր ՄԱԿ-ի արդարադատության միջազգային դատարանում Հայաստանի կողմից Ադրբեջանի դեմ գանգատ ներկայացնելուն: Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ նույն հայցով Հայ...
Հայկ Մամիջանյան. Երկրները սահմանազատման եւ սահմանագծման փուլին կարող են հասնել միայն այն դեպքում, երբ իրար հետ չունեն ոչ մի խնդիր
Սեպտեմբերի 17-ին տեղի ունեցած խորհրդարանական ճեպազրույցներին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը, պատասխանելով լրագրողի՝ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացներին խորհրդարանի անելիքներին վերաբերող հարցին, նշեց. «Որպես խորհրդարանական երկրի օրենսդիր մարմին՝ ԱԺ-ն չի կարող եւ ...
Խորհրդարանական ճեպազրույցներ
ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին «Հայաստան» խմբակցությունից մասնակցեցին ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանը եւ խմբակցության պատգամավոր Արամ Վարդեւանյանը: ԱԺ փոխնախագահ Իշխան Սաղաթելյանն ընդգծեց, որ Հայաստանում անվտանգության ճգնաժամը հաղթահարված չէ եւ նորա...
ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունը կնախաձեռնի քննիչ հանձնաժողովի ստեղծում
Սեպտեմբերի 17-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցներին մասնակցեցին ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը եւ պատգամավոր Աննա Մկրտչյանը: Հայկ Մամիջանյանը հիշեցրեց, որ խմբակցությունը նախաձեռնելու է խորհրդարանական քննիչ հանձնաժողովի ստեղծում, որն ուսումնասիրելու է պատերազմի ընթացք...
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը
ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, 214 սրահում կայանալիք արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Արտահերթ նիստ կգումարի ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովը
Սեպտեմբերի 17-ին՝ ժամը 12:00-ին, 214 սրահում կկայանա ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստը: ...