Տպել
28.09.2021
Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի ներկայացուցիչների հետ
1 / 7

Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ Մարիա Կարապետյանը հանդիպել է «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի «Քաղաքական երկխոսություն Հարավային Կովկաս» տարածաշրջանային ծրագրի տնօրեն Թոմաս Շրապելի, ծրագրի փոխտնօրեն Յոնաթան Նովակի եւ հիմնադրամի երեւանյան գրասենյակի ղեկավար Լիանա Մարուքյանի հետ:

Ողջունելով հյուրերին խորհրդարանում՝ Մարիա Կարապետյանը նշել է՝ որպես արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի անդամ՝ բարձր է գնահատում հիմնադրամի հետ նախկինում ձեւավորված գործընկերային հարաբերությունները: Պատգամավորը համոզմունք է հայտնել, որ առաջիկայում եւս արդյունավետ համագործակցություն ու համատեղ ծրագրեր կիրականացվեն:

Հանդիպման ընթացքում զրուցակիցները քննարկել են հիմնադրամի եւ հանձնաժողովի միջեւ համագործակցության հնարավոր ձեւաչափերը:
 


16.07.2024
Վճռաբեկ դատարանի դատավորի թափուր տեղի համար թեկնածուների առաջադրման մասին ԱԺ նախագահի հայտարարությունը
«Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 166-րդ հոդվածի   3-րդ մասի եւ «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 143-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` Բարձրագույն դատական խորհուրդը Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորի  թափուր տեղում ընտրելու համար առաջարկել է Գուրգեն Մալ...