ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի անդամ Վահագն Ալեքսանյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին խորհրդարան էին այցելել Արցախյան 44-օրյա պատերազմում վիրավորում ստացած եւ հաշմանդամություն ձեռք բերած զինծառայողներ:
Հանդիպմանը մասնակցել են ԱԺ գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը, Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ:
Զինծառայողները նշել են, որ իրենց իրավունքների լիարժեք իրացման հարցում հաճախ հանդիպում են խոչընդոտների: Նրանք կարեւորել են հանրային վայրերում թեքահարթակների կառուցման հարցը: Ի տարբերություն 1-ին եւ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների՝ 3-րդ կարգի հաշմանդամություն ունեցողները «Զինծառայողների ապահովագրության» հիմնադրամի շահառու չեն: Հանդիպման մասնակից զինծառայողներն այս հարցը համարել են առաջնահերթ լուծում պահանջող խնդիր: Պատգամավորներն ընդգծել են, որ Հայաստանում հաշմանդամություն ունեցող բոլոր անձինք կառավարության կողմից ստանում են աջակցություն: 3-րդ խմբի հաշմանդամություն ունեցողներն ունեն կրթական, առողջապահական, աշխատանքի եւ այլ երաշխիքներ:
Անդրադարձ է կատարվել նրանց կրթության, աշխատանքային, սոցիալական, առողջապահական, ազատ տեղաշարժի եւ այլ իրավունքների լիարժեք իրացման համար անհրաժեշտ պայմանների ապահովմանը, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցների խնդիրներին:
Քննարկման մասնակիցները հասարակության իրազեկվածությունը բարձրացնելու տեսանկյունից կարեւորել են հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող տեղեկատվության հրապարակայնությունը:
Պատգամավորները խոստացել են հետամուտ լինել բարձրացված խնդիրների լուծմանը եւ հնարավորության դեպքում օրենսդրական լուծումներ տալ դրանց կամ իրավասության շրջանակում առաջարկներ ներկայացնել պատասխանատու մարմիններին: Նման հանդիպումները շարունակական դարձնելու պայմանավորվածություն է ձեռք բերվել:
ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարը հանդիպել է Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակության հետ
ՀՀ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանը սեպտեմբերի 29-ին հանդիպել է ԵՄ-ի կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կող...
Աշակերտները ճանաչողական այցով եղել են Ազգային Ժողովում
Սեպտեմբերի 29-ն առանձնահատուկ օր էր Երեւանի Գառնիկ Ադդարյանի անվան թիվ 133 հիմնական դպրոցի աշակերտների համար: Դպրոցականներն իրենց օրը սկսել են ոչ թե դասարանում, այլ ՀՀ Ազգային ժողովում: «Բաց դռներ» ծրագրի շրջանակում նրանց հետ «Բաց դաս» ...
Աշխատանքային քննարկում` ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի նախաձեռնությամբ
ՀՀ ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ սեպտեմբերի 29-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում «Արցախցիների իրավունքների, օկուպացված շրջանների տեղահանված բնակիչների իրավունքների վերաբերյալ» թեմայով: Քննարկմանը մասնակ...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային բնագավառը կարգավորող օրինագծեր
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը քննարկման է ներկայացրել «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» նախագիծը, որի հիմնական նպատակը ՀՀ հարկային օրենսգրքով «էլեկտրոնային ծառայություն» հասկացության սահմանման հստա...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է հարկային եւ անշարժ գույքի գնահատման ոլորտներին առնչվող օրենսդրական նախաձեռնություններ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ սեպտեմբերի 29-ին հրավիրած նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է Կառավարության «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրինագիծը, որը նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի սպասարկման համար վճարված տոկոսագումարնե...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...