ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, հանձնաժողովի նախագահի տեղակալ Թադեւոս Ավետիսյանը եւ հանձնաժողովի անդամ Լիլիթ Ստեփանյանը սեպտեմբերի 30-ին հանդիպել են «Արկադի Տեր-Թադեւոսյանի անվան Քաղաքացիական խորհուրդ» հասարակական կազմակերպության անդամների հետ՝ քննարկելու ոլորտում առկա մի շարք խնդիրներ եւ կողմերի դիրքորոշումերը դրանց լուծումների վերաբերյալ:
Հասարակական կազմակերպության նախագահ, տնտեսագիտության դոկտոր, պրոֆեսոր Թաթուլ Մանասերյանը ներկայացրել է նորաստեղծ կազմակերպության հիմնադրման նպատակն ու խնդիրները, գործունեության հիմնական ուղղությունները եւ իրականացվող ծրագրերը՝ կարեւորելով միաբանվելու գաղափարը:
Հերիքնազ Տիգրանյանը շնորհակալություն է հայտնել բազմաշերտ եւ բազմախնդիր սոցիալական ապահովության ոլորտում համագործակցության առաջարկության համար: Քննարկման ընթացքում անդրադարձ է կատարվել ՀՀ աշխատանքային օրենսգրքում նախատեսվող օրենսդրական փոփոխություններին, երիտասարդների զբաղվածության հարցերին, կրթություն-աշխատաշուկա հարաբերություններին, ժողովրդագրական սպառնալիքներին:
Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կազմակերպել քննարկումներ ոլորտային մի շարք օրենսդրական նախաձեռնությունների վերաբերյալ:
ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովը հյուրընկալել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը հանձնաժողովի ներկայացուցիչների հետ ընդունել է «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» ԵՄ-...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հետ
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն այսօր հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ: Կարեւորվել է պետության համար պատասխանատու եւ դժվարին այս ժամանակաշրջանում Ազգային ժողովի գործունեությունը, որը նպաստելու է մեր երկրի առջեւ ծառացած մարտահրավերների ու խնդիրների լու...
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են արհմիության ներկայացուցիչների հետ
Սեպտեմբերի 30-ին ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են Հայաստանի բանկերի եւ ֆինանսավարկային կազմակերպությունների աշխատողների արհեստակցական կազմակերպությունների ճյուղային հանրապետական միության նախագահ Լաուրա Հակոբյանի եւ ՀՀ վարկային կազմակերպությունների միու...
Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպանին
Սեպտեմբերի 30-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունել է ՀՀ-ում Պերուի արտակարգ եւ լիազոր դեսպան (նստավայրը` Մոսկվա) Խուան Խեներո Դել Կամպո Ռոդրիգեսին: Ողջունելով դեսպանին` Ազգային ժողովի նախագահը շնորհավորել է նրան Հայաստանի Հանրապետությունում Պերուի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դե...
Հունաստանի խորհրդարանի ներկայացուցիչներն այցելել են Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
Եվրոպական միության կողմից ֆինանսավորվող «ՀՀ Ազգային ժողովի կարողությունների ուժեղացում` Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի վերահսկողության ու կիրարկման հետագա աջակցության համար» Թվինինգ ծրագրի հունական կողմի ղեկավար Էլենի Կանելոպուլուի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 30-ին ա...
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Հակոբ Արշակյանը շնորհավորել է դեսպանին՝ Ռուսաստանում անցկացված խորհրդարանական ընտրությունների կապակցությամբ՝ կարեւորելով ազատ...