ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 1-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է Կառավարության հեղինակած ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով առաջարկվում է ընդլայնել սոցփաթեթի ծառայությունների շրջանակը եւս երկու ուղղությամբ:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը ներկայացրել է, որ նախատեսվում է սոցփաթեթի համար հատկացվող միջոցներն ուղղել նաեւ մարզաառողջարարական եւ սպորտային համալիրների, լողավազանների եւ այլ սպորտային կազմակերպությունների ծառայություններից օգտվելուն եւ պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի մարմանը:
Նախագծի ընդունումով ՀՀ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեի ծախսերի եւ եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում:
Քննարկման եւ քվեարկության արդյունքում օրինագիծը ստացել է դրական եզրակացություն` ԱԺ երկրորդ նստաշրջանի եւ առաջիկա հերթական նիստերի օրակարգերի նախագծերում ընդգրկվելու համար:
Աշխատանքային քննարկում Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանը եւ հանձնաժողովի նախագահի տեղակալ Լուսինե Բադալյանը հոկտեմբերի 1-ին հանդիպել են Հայկական բժշկական ասոցիացիայի գործադիր վարչության ներկայացուցիչների հետ: Ողջունելով հյուրերին` Նարեկ Զեյնալյանը կարեւորել է քաղաքակիրթ աշխարհում ...
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
Աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...