Տպել
03.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհավորանք է հղել ՀՀ-ում ազգային փոքրամասնությունների օրվա առթիվ
1 / 1

Հայաստանի Հանրապետության ազգային փոքրամասնությունների հարգելի՛ ներկայացուցիչներ, այսօր Հայաստանի Հանրապետությունում ազգային փոքրամասնությունների օրն է,  որը նշվում է հոկտեմբերի առաջին կիրակի օրը:

Հայաստանի ազգային փոքրամասնություններն իրենց խաղաղասիրությամբ, Հայաստանը հայրենիք ընդունելու արժանապատվությամբ, սեփական մշակույթով եւ ավանդույթներով մեր երկրի անբաժանելի մասն են: Նրանց ներգրավվածությունն առկա է հայաստանյան իրականության ցանկացած դրվագում:

Սիրելի՛ եղբայրներ եւ քույրեր, մաղթում եմ խաղաղություն, նորանոր ձեքբերումներ՝ ի նպաստ ձեր հոգեւոր եւ ազգային արժեքների զարգացման:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...