Տպել
04.10.2021
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է Սերգեյ Լավրովին
1 / 3

Պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 4-ին հանդիպել է ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովին:

Ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին` ՌԴ արտաքին գործերի նախարարը բարձր է գնահատել հայ-ռուսական ռազմավարական եւ գործընկերային հարաբերությունները` դրանց վկայությունը համարելով նաեւ այն, որ ՀՀ ԱԺ նախագահն իր առաջին պաշտոնական այցը կատարել է Ռուսաստան:
 
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Ալեն Սիմոնյանը շնորհավորանքներ է փոխանցել ռուս ժողովրդին վերջերս կայացած խորհրդարանական ընտրությունների առթիվ:                                           

Կողմերը հանգամանորեն քննարկել են տարածաշրջանում ստեղծված իրավիճակը` անդրադառնալով տեւական խաղաղության հաստատմանը եւ դրա իրականացումը խոչընդոտող խնդիրների վերացմանը: Այդ համատեքստում մասնավորապես կարեւորվել է հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց վերադարձի հարցը:
 
Անդրադարձ է կատարվել նաեւ հայ-ռուսական համագործակցությանը քաղաքական, տնտեսական, մշակութային, մարդասիրական եւ այլ ոլորտներում: Զրույցի ընթացքում առանձնակի կարեւորվել է խորհրդարանների դերը երկկողմ փոխգործակցության զարգացման եւ ամրապնդման գործում:
 
Երկուստեք կարեւորվել է նաեւ արդյունավետ համագործակցությունը ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի եւ ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի շրջանակներում` հաշվի առնելով Հայաստանի նախագահության առաջնահերթությունները:
 
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը շնորհակալություն է հայտնել ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովին հայ-ռուսական համագործակցության զարգացման գործում ունեցած նշանակալի ավանդի համար: 
 


25.06.2024
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի անդամները Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարարի հետ
ԱԺ Հայաստան-Գերմանիա բարեկամական խմբի պատգամավորները հունիսի 25-ին Բեռլինում հանդիպել են Գերմանիայի ԱԳՆ պետնախարար Թոբիաս Լինդների հետ: Հանդիպմանը կարեւորվել է Հայաստան-Գերմանիա երկկողմ համագործակցության խորացումը քաղաքական, տնտեսական, էներգետիկ եւ մի շարք այլ ոլորտներում: Կողմերը քննարկել են Հայաստ...

25.06.2024
Սարգիս Խանդանյանն ընդունել է Հայաստանում Սերբիայի դեսպանին
Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հունիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Սերբիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Տատյանա Պանայոտովիչ Ցվետկովիչին: Ողջունելով հյուրին` Սարգիս Խանդանյանն ընդգծել է, որ առանձնահատուկ են Հայաստան-Սերբիա հարա...

25.06.2024
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանի ելույթը ԵԽԽՎ տարեկան նստաշրջանի ընթացքում
ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ստրասբուրգում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: Իր ելույթում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Արուսյակ Ջուլհակյանն ասել է. «Հարգելի՛ գործընկերներ, Թույլ տվեք օգտագործել այս հնարավորությունը Հայաստան...

25.06.2024
Կարեւոր է ստեղծել այնպիսի միջավայր, որը թույլ կտա երիտասարդ, քաղաքականապես ակտիվ կանանց եւ տղամարդկանց օգտագործել իրենց ամբողջ ներուժը. Սոնա Ղազարյան
ՀՀ ԱԺ պատվիրակությունը մասնակցում է Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում ընթացող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) տարեկան նստաշրջանի երրորդ մասի աշխատանքներին: Հունիսի 25-ի նիստում զեկույցով հանդես է եկել ՀՀ ԱԺ պատվիրակության անդամ Սոնա Ղազարյանը: «Մեծարգո՛ նախագահ, Հարգելի՛ գործընկերներ ե...

25.06.2024
Հստակեցվում է նույն զորամասում եղբայրների ծառայության կազմակերպումը
Գործող օրենքով զորակոչվող եղբայրն ուղարկվում է ծառայության մեջ գտնվող եղբոր զորամաս, եթե վերջինիս ծառայության ժամկետը չի գերազանցել 17 ամիսը կամ հայտարարված զորակոչի շրջանակում այդ զորամասը ենթակա է համալրման: Կառավարությունն առաջարկում է 17-ամսյա ծառայության ժամկետը նախատեսել 18 ամիս: «Զինվորական ծ...

25.06.2024
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը:...