Տպել
04.10.2021
ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի Ալեն Սիմոնյանը
1 / 9

Հոկտեմբերի 4-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի նիստը, որը վարել է ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

Քննարկվել եւ հաստատվել են ԱԺ  ութերորդ գումարման երկրորդ նստաշրջանի օրակարգում լրացումներ կատարելու մասին եւ հոկտեմբերի 5-ին գումարվող հերթական նիստերի օրակարգի նախագծերը, սահմանվել է հերթական նիստերի օրակարգային հարցերի քննարկման հաջորդականությունը: ԱԺ հերթական նիստերի օրակարգի նախագծում ընդգրկվել է 7 հարց:

ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովում (ԱՊՀ ՄԽՎ) եւ Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովում (ՀԱՊԿ ԽՎ) ՀՀ ԱԺ ութերորդ գումարման պատվիրակությունների կազմերը: ԱՊՀ ՄԽՎ-ում եւ ՀԱՊԿ ԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակությունները կղեկավարի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը:

Փոփոխություն է կատարվել ԱԺ խորհրդի որոշման մեջ, որի համաձայն` ՍԾՏՀ ԽՎ-ում «Հայաստան» խմբակցությունից Աղվան Վարդանյանին կփոխարինի նույն խմբակցության անդամ Գեղամ Մանուկյանը:
 


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...