Տպել
05.10.2021
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը չի ընտրել նախագահի տեղակալ
1 / 13

ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին հինգ անգամ դեմ էին քվեարկել խորհրդարանական մեծամասնության պատգամավորները: Թեկնածուի վերաբերյալ խոսք է ասել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը: Արթուր Ղազինյանը, նշելով որ հարցի քննարկման ժամանակ իր ներկայությունն անիմաստ է համարում, գործընկերների հետ լքել է նիստերի սրահը:

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամները միաձայն դեմ են քվեարկել Ղազինյանի թեկնածությանը: Մշտական հանձնաժողովի նախագահը փաստել է, որ հարցն առաջիկայում կլուծվի օրենսդրական ճանապարհով:

Դոնթի բանաձեւի համաձայն՝ ընդդիմադիր խմբակցությունը 5-օրյա ժամկետում պետք է ներկայացնի նոր կամ նույն թեկնածուին: