Տպել
05.10.2021
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը
1 / 1

Հոկտեմբերի 5-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը:

ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը, որը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Քոչարյանը: