ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը, որը ներկայացրել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Վարոս Սիմոնյանը:
Հարկային օրենսգրքի 79-րդ հոդվածը հարկային արտոնություն ստանալու հնարավորություն է ընձեռում սահմանափակ քանակով կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի (ՀՀ կառավարության որոշմամբ) ներդրումային ծրագիր իրականացնելու դեպքում՝ երկարաձգելով ԱԱՀ-ի գանձումը երեք տարի ժամկետով: Այդ արտոնությունից չեն կարող օգտվել այն ձեռնարկությունները, որոնք չունեն հավանության արժանացած ներդրումային ծրագիր, սակայն նույն հումքն ու նյութերը ներմուծում են նույն արտադրանքը թողարկելու համար: «Կազմակերպությունների եւ անհատ ձեռնարկատերերի կողմից ներմուծվող՝ ակցիզային հարկով հարկման ոչ ենթակա այն ապրանքների ցանկը հաստատելու մասին, որոնց ներմուծումն ազատված է ավելացված արժեքի հարկից» օրենքի ընդունումից հետո օրենսգրքի 79-րդ հոդվածը ժամանակավրեպ է դարձել: Ներդրումային ծրագիր իրականացնող կազմակերպություններին անհրաժեշտ չի լինի դիմել ՀՀ կառավարություն արտոնության համար, արդյունքում կնվազի վարչարարությունը: Այն կազմակերպությունները, որոնք չեն իրականացնում ներդրումային ծրագիր, սակայն միեւնույն արտադրանքը թողարկելու նպատակով ներմուծում են նույն հումքն ու նյութերը, կթեթեւացնեն իրենց ֆինանսական բեռը, քանի որ մաքսային սահմանին չեն վճարի ԱԱՀ: Գործադիրն առաջարկում է վերոնշյալ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանը ներկայացրել է հանձնաժողովի դրական եզրակացությունը քննարկվող հարցի վերաբերյալ:
Օրվա վերջին նիստում պատգամավորները հանդես են եկել հայտարարություններով:
Ազգային ժողովը հերթական նիստերի աշխատանքը կշարունակի հոկտեմբերի 6-ին:
Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ կա ընդհանուր փոխըմբռնում. Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ՌԴ ԴԺ Դաշնության խորհրդի հեռուստանախագծին
Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը Ռուսաստանի Դաշնություն կատարած այցի շրջանակում հարցազրույց է տվել Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի «Вместе» հեռուստանախագծին: ...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է ՌԴ ԱԳՆ Դիվանագիտական ակադեմիայի պրոֆեսորադասախոսական կազմին եւ ուսանողությանը: Հանդիպմանը նախորդել է ակադեմիայի ռեկտոր Ալեքսանդր Յակովենկոյի հետ առանձնազրույցը: Հանդիպումը մեկնարկել է Ալեն Սիմոնյանի՝ հետհեղափոխական...
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանը վերաբերող օրենքի նախագիծը
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարել...
Գործադիրն առաջարկել է կանոնակարգել անշարժ գույքի գնահատման ոլորտը
Պատգամավորները հոկտեմբերի 5-ի նիստում առաջին ընթերցմամբ քննարկել են ««Անշարժ գույքի գնահատման գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» եւ կից օրենքներում փոփոխություններ նախատեսող օրենսդրական փաթեթը: ՀՀ կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալ Արման Պետրոսյանն անդրադարձել է գնահատման...
ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում ՀՀ ԱԺ պատվիրակությունը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը
Հոկտեմբերի 5-ին կայացել է ՀՀ Ազգային ժողովի խորհրդի արտահերթ նիստ, որը վարել է խորհրդարանի նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը: ԱԺ խորհուրդը քննարկել եւ հաստատել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում Ազգային ժողովի ութերորդ գումարման պատվիրակության կազմը, որը կղեկավարի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակց...
Նախագծով առաջարկվել է փոխել եկամտային հարկի վերադարձի արտոնության ուղղվածությունը հիփոթեքային վարկի դեպքում
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած «ՀՀ հարկային օրենսգրքում լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Արման Պողոսյանը ներկայացրել է, որ նախագիծը նպատակ ունի փոխելու հիփոթեքային վարկի ...
Արա Նռանյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ
ՀՀ Ազգային ժողովի հաշվիչ հանձնախմբի նախագահ Նարեկ Բաբայանը տեղեկացրել է, որ հոկտեմբերի 5-ին տեղի ունեցած գաղտնի քվեարկությանը 107 պատգամավորից մասնակցել է 75-ը: 68 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ Արա Նռանյանն ընտրվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամ: ...
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակմանը կարող եք հետեւել այստեղ եւ այստեղ: ...
ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովը չի ընտրել նախագահի տեղակալ
ՀՀ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը Անդրանիկ Քոչարյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում քննարկել է մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի ընտրության հարցը: «Հայաստան» խմբակցությունն առաջադրել էր Արթուր Ղազինյանի թեկնածությունը, որին հինգ անգամ դե...
Գործադիրը փոփոխություններ է առաջարկում ՀՀ հարկային օրենսգրքում
Ազգային ժողովի հոկտեմբերի 5-ի նիստում ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի ներկայացմամբ քննարկվել է «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նախագծի հիմնական նպատակը հարկային օրենսգրքով «էլեկտրոնային ծառայություն» հասկացության...
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը հանդիպել է ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը ՌԴ կատարած պաշտոնական այցի երկրորդ օրը հանդիպում է ունեցել ՌԴ հայ համայնքի ներկայացուցիչների հետ: Անկաշկանդ մթնոլորտում կազմակերպված հանդիպմանը ԱԺ նախագահն ընդհանուր գծերով ներկայացրել է պաշտոնական այցի հանդիպում-քննարկումների արդյու...
Քննարկվել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը
ՀՀ Ազգային ժողովը հոկտեմբերի 5-ի նիստում քննարկել է ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը տեղեկացրել է, որ ԱԺ ընդդիմադիր խմբակցությունները ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի պաշտոնում առաջադր...
Կառավարությունն ընդլայնում է սոցփաթեթի ծառայությունների շրջանակը
Պետական համակարգից աշխատողների արտահոսքը նվազեցնելուն եւ պետական համակարգում աշխատելու գրավչությունը բարձրացնելուն ուղղված նախաձեռնությունը քննարկվել է հոկտեմբերի 5-ի ԱԺ նիստում: ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանի խոսքով` առաջին ընթերցմամբ ներկայացված ««Պետական պաշտ...
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը կգումարի արտահերթ նիստ
ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 5-ին` ժամը 16:00-ին, 214 սրահում կանցկացնի արտահերթ նիստ:...
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի արտահերթ նիստի ուղիղ հեռարձակումը: ...
Գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Սիսակ Գաբրիելյանը շնորհավորել է ուսուցիչներին մասնագիտական տոնի առթիվ
Սիրելի՛ ուսուցիչներ, Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության եւ սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի եւ անձամբ իմ անունից շնորհավորում եմ մասնագիտական տոնի կապակցությամբ: Մեր պետության համար պատմական եւ դժվարին այս ժամանակահատվածում անուրանալի է ձեր եւ ձեր կատարած աշ...
Խորհրդարանը քննարկել է «Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում առաջարկվող փոփոխությունները
Հոկտեմբերի 5-ին Ազգային ժողովի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկվել է Կառավարության հեղինակած ««Ֆինանսական համահարթեցման մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Հիմնական զեկուցող, ՀՀ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանի ներկայ...
Ազգային ժողովը սկսել է հերթական նիստերի աշխատանքը
Հոկտեմբերի 5-ին ՀՀ Ազգային ժողովը գումարել է հերթական նիստերը: ԱԺ նախագահի տեղակալ Ռուբեն Ռուբինյանը ներկայացրել է հերթական նիստերի օրակարգի նախագիծը, որի առաջին բաժնում ընդգրկվել է պարտադիր քննարկման ենթակա 3 հարց, որը հերթական նիստերի օրակարգ ընդունվում է առանց քվեարկության: Նախագծի երկրորդ բաժնու...