Տպել
05.10.2021
ԱԺ մշտական հանձնաժողովը երկրորդ ընթերցմամբ քննարկել է պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրությանը վերաբերող օրենքի նախագիծը
1 / 7

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Հերիքնազ Տիգրանյանի նախագահությամբ հոկտեմբերի 5-ին հրավիրած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկել է ««Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» ՀՀ օրենքում փոփոխություն եւ լրացում կատարելու մասին» օրենքի նախագիծը, որով ընդլայնելու փորձ է արվում  պետական պաշտոն եւ պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց տրամադրվող սոցփաթեթի ծառայությունների շրջանակը: Կառավարության հեղինակած օրենքի նախագիծը նույն օրն ԱԺ հերթական նիստերի ընթացքում առաջին ընթերցմամբ ընդունվել էր:

«Հայաստան» խմբակցության պատգամավորները ներկայացրել էին երկու առաջարկություն՝ «հիփոթեքային եւ  պետական սուբսիդավորմամբ ուսանողական վարկերի» փոխարեն ներառել ընդհանրապես վարկերի մարման մասին նոր դրույթ, ինչպես նաեւ սոցփաթեթի գումարն օգտագործել բնակարանային վարձի, գույքհարկի եւ հողի հարկի վճարման նպատակով:

ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը նշել է, որ առաջարկությունները շեղվում են սոցփաթեթի հիմնական գաղափարից եւ չեն բխում օրենքի նախագծի տրամաբանությունից:

Քվեարկության արդյունքում առաջարկությունները մերժվել են:

Օրինագիծը խմբագրական որոշ փոփոխություններով ստացել է դրական եզրակացություն եւ կքննարկվի երկրորդ ընթերցմամբ:


08.08.2024
Ալեն Սիմոնյանն աշխատանքային այցով եղել է Վայոց ձորի մարզում
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի՝ Վայոց ձորի մարզ կատարած աշխատանքային այցը մեկնարկել է Նորավանքի վանական համալիրից, որտեղ ԱԺ նախագահին դիմավորել է մարզի հոգեւոր թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Աբրահամ արքեպիսկոպոս Մկրտչյանը: Դրանից հետո Ալեն Սիմոնյանն այցելել է Ջերմուկ, հանդիպել տեղի բնակիչներին, այնուհետե...