Տպել
08.10.2021
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն քաղաքական եւ անվտանգային, այլեւ տնտեսական ոլորտում. Սեյրան Օհանյան
1 / 1

Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը:

Սեյրան Օհանյանը, պատասխանելով ՀՀ սահմանների մոտ անցկացվող զորավարժություններին վերաբերող հարցին, նշել է, որ Հայաստանը պարտավոր է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն քաղաքական եւ անվտանգային, այլեւ տնտեսական ոլորտում: Խմբակցության ղեկավարի կարծիքով՝ մեր երկրի տեղագրական իրադրությունը «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքի հետ նույնացնելն անընդունելի է: «Այդ օրենքը ներքին սպառման համար է, եւ եթե նույնիսկ այն գոյություն ունի, ապա նոյեմբերի 9-ին դադարեցված պատերազմից հետո մենք իրավունք չունեինք այդ հատվածներում Ադրբեջանին հանձնել այն ռազմավարական կետերը, որոնք վիճելի են մեր եւ Ադրբեջանի միջեւ», - ասել է նա, ապա ավելացրել, որ սահմանազատման պարագայում շատ դժվար է լինելու Ադրբեջանին հեռացնելը այդ հատվածներից: Սեյրան Օհանյանի խոսքով՝ պատերազմի սպառնալիքը միշտ էլ կա, սակայն ինքը չի կարծում, թե այժմ մարտական գործողություններ կլինեն: