Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը:
Վերջինս անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին եւ պատասխանելով այն հարցին, թե այս պահին որքան ադրբեջանցի է գտնվում ՀՀ տարածքում` նշել է: «Ժամանակակից պատերազմների պարագայում նույնիսկ կարեւոր չէ, թե օրինակ Սեւ լճի տարածքում թշնամու մխրճման պատճառով որքան զինծառայող է տեղակայվել: Շատ ավելի մտահոգիչ է, որ օրինակ Արցախի բռնազավթված տարածքներում, որոնք այս պահին շփման գիծ են հանդիսանում, Ադրբեջանի ՊՆ-ն եւ սահմանապահ ծառայությունը բավականին ակտիվ են ինչպես զորքերի տեղակայման, այնպես էլ տարբեր սպառազինությունների տեղակայման համար: Ադրբեջանի սահմանապահ զորքերը համալրված են ավիացիայով, անօդաչու սարքերով, ծանր հրետանիով եւ այլն: Այս իրավիճակում ադրբեջանական զինված ուժերը ունեն տեխնիկայի, սպառազինության խտացված համալրվածություն: Ակնհայտ է, որ հետպատերազմյան իրավիճակում Ադրբեջանը իր խնդիրները լուծելու համար օգտագործելու է ճնշումներ, ուժի սպառնալիք եւ այլն»:
Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ռուսական «РБК» հեռուստաընկերությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը: Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակց...
Աղջիկ երեխաների միջազգային օրվա կապակցությամբ խորհրդարանում էին շուրջօրյա խնամքի հաստատությունների սաները
Ազգային ժողովը հոկտեմբերի 8-ին իր հյուրընկալ դռներն էր բացել Մարի Իզմիրլյանի անվան եւ Գավառի շուրջօրյա խնամքի հաստատությունների աղջիկ սաների առջեւ: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր...
ԱԺ մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ...
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների...
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր: Գործընկերության մասին պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը տեղի կունենա օրենսդիր մարմինների մոտակա հանդիպմանը: Կառույցը գործընկերություն է հաստատել ՀՀ Ազգային ժողովի հետ 20...
ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ. Հերիքնազ Տիգրանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստին: Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ: Դրանով գործընթաց...
ԱԺ հանձնաժողովի փոխնախագահն ունի միայն նիստը վարելու լիազորություն. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չընտրելու հարցին: Պատգամավորի պարզաբանմամբ՝ հանձնաժողովի ...
Օգոստոսի 2-ից խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է 4 նախագիծ, օրակարգում ընդգրկված է 5 նախագիծ. Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ներկա պահին ԱԺ օրակարգում չընդգրկված 48 նախագիծ կա, որոնցից 1-ի հեղինակը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն է: Եւս մեկ օրենսդրական նախաձեռնության հեղինակ է Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից, 4 ն...
Ով ՀՀ-ում կատարել է հանցագործություն, կրելու է սահմանված պատիժը. Վահագն Ալեքսանյան
Հոկտեմբերի 8-ին՝ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Բաբկեն Թունյանը եւ Վահագն Ալեքսանյանը: Վահագն Ալեքսանյանը պաշտոնապես հերքել է Գորիսում շրջանառվող այն լուրերը, որ իբրեւ քաղաքապե...
ԱԺ «Հայաստան» խմբակցության նպատակներից մեկը նոր իշխանություն ձեւավորելն է. «Հայաստան» դաշինք
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժը...
Թագուհի Թովմասյանի պարզաբանումը ԱԺ պատվիրակության կազմում ՌԴ մեկնելու վերաբերյալ
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը: Թագուհի Թովմասյանն անդրադարձել է վերջերս ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ իր եւ Իշխան Զաքա...
Համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը վիճարկվելու է ՍԴ-ում. Արծվիկ Մինասյան
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ ա...
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն քաղաքական եւ անվտանգային, այլեւ տնտեսական ոլորտում. Սեյրան Օհանյան
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Սեյրան Օհանյանը, պատասխանելով ՀՀ սահմանների մոտ անցկացվող զոր...