Տպել
08.10.2021
ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ. Հերիքնազ Տիգրանյան
1 / 1

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստին: Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ: Դրանով գործընթացը չի կասեցվում: «Կարծում եմ, որ գործընթացներն իրենց բնականոն հունով կգնան, մինչեւ ՍԴ-ն կկայացնի իր որոշումը»,- ասել է Հերիքնազ Տիգրանյանը: