Ազգային ժողովը հոկտեմբերի 8-ին իր հյուրընկալ դռներն էր բացել Մարի Իզմիրլյանի անվան եւ Գավառի շուրջօրյա խնամքի հաստատությունների աղջիկ սաների առջեւ: Նրանց հետ հանդիպել են ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավորներ Լիլիթ Ստեփանյանը, Զարուհի Բաթոյանը, Մարիամ Պողոսյանն ու «Հայաստան» խմբակցության պատգամավոր Ելենա Կիրակոսյանը:
Ողջունելով սաներին՝ Հերիքնազ Տիգրանյանը հաջողություններ է մաղթել նրանց՝ հորդորելով նպատակների իրականացմանն ընդառաջ գնալ վստահ քայլերով:
Թեյի սեղանի շուրջ երկու ժամ տեւած ջերմ զրույցի ընթացքում պատգամավորները պատասխանել են հյուրերի հարցերին, որոնք վերաբերել են ավագ դպրոցում առարկաների դասավանդման կազմակերպմանը, միջին մասնագիտական եւ բարձրագույն ուսումնական հաստատություններում կրթություն ստանալուն, վարձավճարներին:
Շուրջօրյա խնամքի հաստատությունների ներկայացուցիչների խոսքով՝ ոլորտի գերակա խնդիրների շարքում շարունակում են մնալ չափահաս դարձած սաների կացության, ինչպես նաեւ հասարակական կյանքի տարբեր ոլորտներում նրանց ինքնաիրացման մարտահրավերները: Աշխատակիցների դիտարկմամբ՝ դեռեւս առկա են հիմնախնդիրներ, որոնց հաղթահարման համար անհրաժեշտ է իրականացնել համակարգային փոփոխություններ:
Հերիքնազ Տիգրանյանի խոսքով՝ հանդիպումը կազմակերպվել է հոկտեմբերի 11-ին ընդառաջ, երբ աշխարհում նշվում է աղջիկ երեխաների միջազգային օրը: Կարեւորելով նման հանդիպումները՝ նա նշել է, որ սա աղջիկներին խրախուսելու եւս մեկ քայլ է, ինչը կօգնի նրանց շփումներում լինել անկաշկանդ:
Ներկաներից շատերը օրենսդիր մարմնի մասին պատկերացում են կազմել հեռուստաէկրանից եւ մեծ ոգեւորությամբ են ընդունել խորհրդարան այցելելու հրավերը: Ճանաչողական այցի ընթացքում նրանք թանգարանում ծանոթացել են օրենսդիր մարմնի պատմությանը, գրադարանում ներկայացված բազմաժանր գրականությանը: Սաները դիտել են «Ճանապարհ դեպի ժողովրդավարություն» խորագիրը կրող լուսանկարչական ցուցահանդեսը, որում ամփոփված է վերջին երեք տասնամյակների ընթացքում Հայաստանի անցած պատմական ուղին:
Խորհրդարանի հյուրերը վառ տպավորություններով հրաժեշտ են տվել պատգամավորներին՝ նրանցից ստանալով նաեւ նվերներ:
Ալեն Սիմոնյանի հարցազրույցը ռուսական «РБК» հեռուստաընկերությանը
ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը ՌԴ կատարած պաշտոնական այցի շրջանակում բացառիկ հարցազրույց է տվել ռուսական «РБК» առաջատար հեռուստաընկերությանը: Իլյա Դորոնովի հետ ծավալուն զրույցի ընթացքում Ալեն Սիմոնյանն անդրադարձել է հայ-ռուսական հարաբերությունների դաշնակց...
ԱԺ մշտական հանձնաժողովում տեղի է ունեցել աշխատանքային քննարկում
ՀՀ ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի մշտական հանձնաժողովում հոկտեմբերի 8-ին տեղի է ունեցել աշխատանքային քննարկում` ԱԺ պատգամավորների եւ ՀՀ գիտակրթական, գործարար ու հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ: Դեռեւս 2019 թվականի սեպտեմբերին ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային ...
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանն ընդունել է Հայաստանում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինին
ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 8-ին ընդունել է Հայաստանում Ռուսաստանի Դաշնության արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Դեսպանը շնորհավորել է Ռուբեն Ռուբինյանին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալի պաշտոնում ընտրվելու կապակցությամբ եւ վստահեցրել, որ կշարունակի ջանքեր գործադրել երկու երկրների...
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր
ՀՀ Ազգային ժողովը պաշտոնապես դարձել է ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի Ժողովրդավարական գործընկերության հանձնախմբի գործընկեր օրենսդիր: Գործընկերության մասին պաշտոնական փաստաթղթերի փոխանակումը տեղի կունենա օրենսդիր մարմինների մոտակա հանդիպմանը: Կառույցը գործընկերություն է հաստատել ՀՀ Ազգային ժողովի հետ 20...
ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ. Հերիքնազ Տիգրանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հերիքնազ Տիգրանյանը հոկտեմբերի 8-ի խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ընդդիմադիր պատգամավորների կողմից Սահմանադրական դատարան դիմելու փաստին: Նրա խոսքով՝ ՍԴ դիմելու փաստը խոշորացման գործընթացը չշարունակելու հիմք չէ: Դրանով գործընթաց...
ԱԺ հանձնաժողովի փոխնախագահն ունի միայն նիստը վարելու լիազորություն. Վահագն Ալեքսանյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալի թեկնածու չընտրելու հարցին: Պատգամավորի պարզաբանմամբ՝ հանձնաժողովի ...
Օգոստոսի 2-ից խորհրդարանն ամբողջությամբ ընդունել է 4 նախագիծ, օրակարգում ընդգրկված է 5 նախագիծ. Բաբկեն Թունյան
Բաբկեն Թունյանը հոկտեմբերի 8-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցի ընթացքում տեղեկացրել է, որ ներկա պահին ԱԺ օրակարգում չընդգրկված 48 նախագիծ կա, որոնցից 1-ի հեղինակը ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցությունն է: Եւս մեկ օրենսդրական նախաձեռնության հեղինակ է Թագուհի Թովմասյանը «Պատիվ ունեմ» խմբակցությունից, 4 ն...
Ով ՀՀ-ում կատարել է հանցագործություն, կրելու է սահմանված պատիժը. Վահագն Ալեքսանյան
Հոկտեմբերի 8-ին՝ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին, ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից մասնակցել են պատգամավորներ Հերիքնազ Տիգրանյանը, Բաբկեն Թունյանը եւ Վահագն Ալեքսանյանը: Վահագն Ալեքսանյանը պաշտոնապես հերքել է Գորիսում շրջանառվող այն լուրերը, որ իբրեւ քաղաքապե...
ԱԺ «Հայաստան» խմբակցության նպատակներից մեկը նոր իշխանություն ձեւավորելն է. «Հայաստան» դաշինք
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Անդրադառնալով այն հարցին, թե արդյոք ընդդիմադիր քաղաքական ուժը...
Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է սահմանային իրավիճակին
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը: Վերջինս անդրադարձել է սահմանին տիրող իրավիճակին եւ պատասխանելով այն հարցին, թե այս պահին որքան ադր...
Թագուհի Թովմասյանի պարզաբանումը ԱԺ պատվիրակության կազմում ՌԴ մեկնելու վերաբերյալ
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցությունից մասնակցել են խմբակցության անդամներ Թագուհի Թովմասյանն ու Տիգրան Աբրահամյանը: Թագուհի Թովմասյանն անդրադարձել է վերջերս ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակության հետ իր եւ Իշխան Զաքա...
Համայնքների խոշորացման օրինագծի սահմանադրականությունը վիճարկվելու է ՍԴ-ում. Արծվիկ Մինասյան
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը տեղեկացրել է, որ ՀՀ ա...
Հայաստանը պարտավոր է Իրանի հետ հարաբերությունները զարգացնել ոչ միայն քաղաքական եւ անվտանգային, այլեւ տնտեսական ոլորտում. Սեյրան Օհանյան
Հոկտեմբերի 8-ին ՀՀ Ազգային ժողովի հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Աննա Գրիգորյանը: Սեյրան Օհանյանը, պատասխանելով ՀՀ սահմանների մոտ անցկացվող զոր...