Տպել
19.11.2005
Գարնանը կանցկացվի բիզնես ֆորում Հայաստանի եւ Կալինինգրադի գործարարների միջեւ

Նոյեմբերի 19-20-ը ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան ի գլխավորած պատվիրակությունը եղավ ՌԴ Կալինինգրադի մարզում: Նոյեմբերի 19- ին ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը հա ն դիպեց Կալինինգրադի  մարզային դումայի նախագահ Վ լադիմիր Նիկիտինի հետ եւ դումայի պատգամավորների հետ : Պարոն Նիկիտինը, ողջունելով Հայաստանից եկած առաջին բարձրաստիճան պատվիրակությանը,  պատմեց մարզի օրենսդիր ու գործադիր իշխանության փոփոխությունների, սոցիալ-տնտեսական վիճակի մասին: Նշվեց, որ մարզը հայտարարված է ազատ  տնտեսական գոտի եւ դա զարգացման լավ հեռանկարներ է տալիս, զարգացած է համագործակցությունը հարեւանների` Լիտվայի, Լեհաստանի, Գերմանիայի հետ: Մարզում ձեռնարկությունների մեծ մասը սեփականաշնորհված է, լավ զարգացած են նավթահանությունը, մեքենաշինությունը, սննդարտադրությունը: Նրա խնդրանքով ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը պատմեց Հայաստանում տեղի ունեցող բարեփոխումների մասին: Հանդիպման ընթացքում ուղենշվեցին համագործակցության կոնկրետ ոլորտներ:

Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոս ի եւ կառավարության անդամների հետ հանդիպման ժամանակ ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյան ը կարեւորեց Հայաստանի ու Ռուսաստանի Դաշնության ռեգիոնների միջեւ ուղիղ կապերի հաստատումը եւ այդ շրջագծում Հայաստանի ու Կալինինգրադի մարզի միջեւ գործարար կապերի հաստատումը : Քննարկվեց երկու երկրների գործարարների բիզնես ֆորում անցկացնելու հարցը, որի ընթացքում, ինչպես նշեց Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոոսը, ոչ միայն օրենսդրական ու տեղեկատվական փորձի փոխանակում կլինի, այլ նաեւ գործնական պայմանավորվածություններ կկնքվեն: Աժ նախագահի հրավերով պարոն Բոոսի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում կլինի, ըստ նախնական պայմանավորվածության, 2006-ի գարնանը:

Կալինինգրադի հայկական ռեգիոնալ ազգային-մշակութային ինքնավարության անդամների հետ հանդիպման ժամանակ կալինինգրադաբնակ հայերը ներկայացրին շուրջ 15000 անդամ ունեցող հայ համայնքի կյանքը Կալինինգրադ քաղաքում ու մարզում: Հայերը մարզում հայտնվել են դեռ 80-ական թվականներին, շատերը ունեն Ռուսաստանի քաղաքացիություն կամ ժամանակավոր կացության արտոնություն, ներկայացված են մարզի քաղաքական, տնտեսական, գիտականու մշակութային կյանքում` ինչպես նշեց Ֆելիքս Գեւորգյանը:

Աժ նախագահ Արթուր Բաղդասարյանը հայրենակիցներին պատմեց Հայաստանի կյանքի մասին, պատասխանեց նրանց հարցերին: Կալինինգրադի նահանգապետ Գեորգի Բոսսը նշեց, որ հայկական ռեգիոնալ ազգային-մշակութային ինքնավարությունը լավ համարում ունի: Քննարկվեց Ադրբեջանից բռնագաղթված եւ այդ պատճառով անձնագրային խնդիրներ ունեցող հայերի քաղաքացիության խնդիրը, նշվեց, որ նրանք տարբեր հաշվարկներով 5-7000 հազար են: Պարոն Բոոսը խոստացավ աջակցել այդ հարցում: Քննարկվեց նաեւ Երեւան-Կալինինգրադ չվերթի բացման հնարավորությունը, որը կնպաստի կապերի աշխուժացմանը եւ կարող է կամուրջ դառնալ նաեւ հարեւան երկրների ու Հայաստանի միջեւ:

Նոյեմբերի 20-ին պատվիրակությունը Կալինինգրադում պսակներ դրեց ԽՍՀՄ հերոս Նելսոն Ստեփանյանի հուշարձանին: Պատվիրակության անդամները եղան նաեւ հայկական կիրակնօրյա դպրոցում ու հայկական հոգեւոր-մշակութային կենտրոնի շինհրապարակում: