Տպել
26.11.2005
Սահմանադրական հանրաքվեն` եվրոպական չափանիշներին համապատասխան

Հայաստանում Սահմանադրական բարեփոխումների դիտարկմ ան ԵԽԽՎ ժամանակավոր հանձնաժողովի 12 երկրներ ներկայացնող անդամներին նոյեմբերի 26-ին ընդունեց ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը:

Հանդիպմ ան ընթացքում քննարկվեցին սահմանադրական բարեփոխումներին, հանրաքվեի կազմակերպմանն առնչվող հարցեր, կարեւորվեց հանրաքվեի, արդար, թափանցիկ, եվրոպական չափանիշներին համապատասխան անցկացումը: ՀՀ ԱԺ նախագահ Արթուր Բաղդասարյանը մատնանշեց, որ քարոզարշավի ընթացքում հանրությունը բավարար հնարավորություններ ունեցել է  ծանոթանալու սահմանադրական բարեփոխումների բովանդակությանը, ընտրողները իրազեկված ենփոփոխությունների մասին եւ ստեղծված են ընտրություն կատարելու բոլոր հնարավորությունները: