Տպել
16.10.2021
ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովն անցկացրել է եռօրյա աշխատաժողով
1 / 11

ՀՀ ԱԺ աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովը Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ հոկտեմբերի 13-15-ը անցկացրել է եռօրյա աշխատաժողով՝ հանձնաժողովի առաջիկա անելիքները եւ առաջնահերթությունները, ինչպես նաեւ մի շարք կարեւորագույն նախագծեր քննարկելու նպատակով:

«ՀՀ աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը քննարկելու նպատակով աշխատաժողովին մասնակցել են նաեւ ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչները՝ փոխնախարար Ռուբեն Սարգսյանի գլխավորությամբ:

Կարեւորելով օրենսդիր եւ գործադիր մարմինների արդյունավետ եւ փոխշահավետ համագործակցությունը՝ Ռուբեն Սարգսյանն ընդգծել է, որ համատեղ իրականացված օրենսդրական փոփոխությունները իրապես կնպաստեն գործատու-աշխատող իրավահարաբերությունների դինամիկ զարգացմանը. «Մեր գործընկերների կողմից արդեն իսկ ներկայացված առաջարկներն ու դիտարկումները եւս մեկ անգամ քննարկելով՝ ակնկալում ենք մինչեւ տարեվերջ ունենալ այնպիսի փաստաթուղթ, որը կպաշտպանի ոչ միայն գործատուի եւ աշխատողի իրավունքները, այլեւ նոր կարգավորումների միջոցով կբարելավվի աշխատանքային հարաբերություններն ամրագրող օրենսդրական դաշտը»:

Աշխատաժողովի 3-րդ օրը Ազգային ժողովի աշխատանքի եւ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի անդամները հանդիպել են փորձագետ Դմիտրի Ցկիտիշվիլիին, ով ներկայացրել է աշխատանքային օրենսդրության բարեփոխումների վրացական փորձը: 
 


18.05.2024
Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Ժնեւում էր
ԱԺ նախագահի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով  Շվեյցարիայում էր:  Ժնեւում Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահ Սահիբա Գաֆարովայի, Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ: ԱԺ նախագահը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդար...

18.05.2024
Ալեն Սիմոնյանը Ժնեւում հանդիպել է Կանադայի Սենատի նախագահի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը Միջխորհրդարանական միության (IPU) խորհրդարանների նախագահների վեցերորդ համաշխարհային համաժողովի նախապատրաստական հանձնաժողովի նիստի շրջանակում հանդիպումներ է ունեցել Կանադայի Սենատի նախագահ Ռեյմոնդ Գանյեի եւ Քաթարի խորհրդարանի փոխխոսնակ Համդա բինթ Հասսան Ալ-Սուլեյթիի հետ: Ք...