Տպել
19.10.2021
ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը հանդիպել է ԵԽ նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների հետ
1 / 13

ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ, ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության ղեկավար Ռուբեն Ռուբինյանը հոկտեմբերի 19-ին ընդունել է Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեի ժողովրդավարության հարցերով զեկուցողների խմբի ղեկավար, ԵԽ-ում Շվեդիայի մշտական ներկայացուցիչ դեսպան Մարթեն Էհնբերգին եւ նրա գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցել են նաեւ ԵԽԽՎ-ում ՀՀ ԱԺ պատվիրակության անդամներ Վլադիմիր Վարդանյանը եւ Սոնա Ղազարյանը:

Ողջունելով հյուրերին՝ Ռուբեն Ռուբինյանը կարեւորել է  համագործակցությունը Եվրոպայի խորհրդի հետ, ինչպես նաեւ բարձր գնահատել կազմակերպության աջակցությունը մեր երկրում ընթացող ժողովրդավարական բարեփոխումների գործընթացին:

Քննարկվել են Արցախյան 44-օրյա պատերազմին, դրա հումանիտար հետեւանքներին, Ադրբեջանում պահվող հայ գերեվարված անձանց անհապաղ վերադարձին առնչվող հարցերը: Հայ խորհրդարանականները բարձրաձայնել են Ադրբեջանի հակահայ քարոզչության մասին ու այդ համատեքստում մատնանշել այն հետեւանքները, որոնք կարող են վտանգավոր լինել տարածաշրջանի կայուն զարգացման համար: Ռուբեն Ռուբինյանը նշել է, որ թեեւ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ դադարեցվել են ռազմական գործողությունները, այդուհանդերձ իրավիճակը շարունակում է մնալ անկայուն: Դա պայմանավորված է Ադրբեջանի կողմից հայտարարությամբ ստանձնած հանձնառությունների չկատարմամբ, Հայաստանի ինքնիշխան տարածքների նկատմամբ նկրտումներով եւ ուժի կիրառման նոր սպառնալիքով:

Անդրադարձ է կատարվել Հայաստանում տարբեր ուղղություններով ընթացող ժողովրդավարական բարեփոխումներին: Խոսելով դատաիրավական համակարգում ընթացող բարեփոխումների մասին՝ ԵԽ ներկայացուցիչները պատրաստակամություն են հայտնել աջակցելու Հայաստանում անկախ դատական համակարգի կատարելագործմանը:

Պատվիրակության կազմում Հայաստան են ժամանել նաեւ ԵԽ-ում Ֆրանսիայի, Ռուսաստանի, Շվեյցարիայի, Ֆինլանդիայի, Էստոնիայի, Անդորրայի, Իսլանդիայի դեսպանները եւ ԵԽ քարտուղարության ներկայացուցիչները:


16.06.2024
ԱԺ-ն հաստատել է Հայաստանի 2023 թ. պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը
67 կողմ ձայնով Ազգային ժողովը հաստատել է Հայաստանի 2023 թվականի պետական բյուջեի կատարման տարեկան հաշվետվությունը:   Հաշվետու տարում գրանցվել է 8.7 տոկոս տնտեսական աճ՝ կանխատեսված 7 տոկոսի փոխարեն: Գնաճը կազմել է 2 տոկոս, գործազրկության մակարդակը նվազել է 0.9 տոկոսային կետով եւ կազմել ...