ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստին, որին ներկա են եղել ազգային խորհրդարանների պատգամավորներ եւ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի քարտուղարության ներկայացուցիչներ:
Նիստը վարել է ԱՊՀ ՄԽՎ վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նախագահի տեղակալ, Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի բյուջետային եւ ֆինանսական շուկաների հարցերով կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Ելենա Պերմինովան:
Վերահսկիչ-բյուջետային հանձնաժողովի նիստի օրակարգում ներառված են եղել ԱՊՀ ՄԽՎ գործունեության ընթացիկ ֆինանսավորման, վեհաժողովի բյուջեի ձեւավորման եւ կատարման հետ կապված հարցեր:
Քննարկվել են ԱՊՀ ՄԽՎ անդամ պետություններում հաջորդ պլանավորման ժամանակաշրջանի պետական բյուջեի մասին օրենքների ընդունման եւ 2022 թվականի վեհաժողովի աշխատանքային ծրագրի ֆինանսական աջակցության հարցերը: Անդրադարձ է կատարվել վեհաժողովի ֆինանսական գործունեության վերաբերյալ ԱՊՀ ՄԽՎ խորհրդի որոշումների նախագծերին:
ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Հունաստանի խորհրդարանի նախագահին
Հոկտեմբերի 20-ին Եվրոպայի խորհրդի խորհրդարանների նախագահների համաժողովին ընդառաջ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալվել է Հունաստանի խորհրդարանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասին: Հունաստանի խորհրդարանի նախագահը, ողջունելով ՀՀ ԱԺ նախագահին, շեշտել է երկու երկրների խորհրդարանների փոխգործակցության կ...
ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպանին
Հոկտեմբերի 20-ին ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Իշխան Սաղաթելյանն ընդունել է ՀՀ-ում ՌԴ արտակարգ եւ լիազոր դեսպան Սերգեյ Կոպիրկինին: Կողմերը քննարկել են տարածաշրջանում անվտանգային իրավիճակին առնչվող մի շարք հարցեր եւ ընդգծել այդ գործընթացներում Ռուսաստանի Դաշնության կարեւոր դերակատարությունը: Իշխան Սաղ...
Նախատեսվում է փոփոխել գնումների գործընթացների բողոքարկման կարգը
Հոկտեմբերի 20-ի հերթական նիստում ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գնումների մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը՝ կից փաթեթով: ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանի տե...
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է եկամուտների կրկնակի հարկումը բացառող համաձայնագիրը
««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Մալթայի Հանրապետության Կառավարության միջեւ` եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկեր չվճարելն ու հարկումից խուսափելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» հարցը քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական...
Քննարկվել է ազգային տնտեսությունների ներդրումային գրավչության բարձրացմանն ուղղված համաձայնագիրը
««Հայաստանի Հանրապետության Կառավարության եւ Սինգապուրի Հանրապետության Կառավարության միջեւ եկամուտների կրկնակի հարկումը բացառելու եւ հարկումից խուսափելն ու շրջանցելը կանխելու մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրինագիծը քննարկվել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստո...
Քննարկվել է «Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» համաձայնագրում փոփոխություններ նախատեսող արձանագրությունը
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հոկտեմբերի 20-ի նիստում քննարկվել է Կառավարության հեղինակած ««Մաքսային գործերում համագործակցության եւ փոխօգնության մասին» 1994 թվականի ապրիլի 15-ի համաձայնագրում փոփոխություններ կատարելու մասին» արձանագրությունը վավերացնելու մասին» հարցը: Ըստ հիմնական զեկ...
Առաջարկվում է միանալ «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին» համաձայնագրին
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում առաջին ընթերցմամբ քննարկել է «Արագ փչացող սննդամթերքի միջազգային փոխադրումների եւ այդպիսի փոխադրումների համար օգտագործվող հատուկ տրանսպորտային սարքավորումների մասին (ATP)» համաձայնագիրը վավերացնելու մասին» օրենքի նախագիծը:...
ՀՀ ԱԺ պատվիրակության անդամները Հռոմում հանդիպել են ԵԽԽՎ-ում Իտալիայի պատվիրակության ղեկավարի հետ
ՀՀ Ազգային ժողովի եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանի եւ ԱԺ աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար Վահան Նարիբեկյանի գլխավորությամբ Հռոմում գտնվող հայկական պատվիրակության անդամները նախօրեին հանդիպել են Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում իտալական պատվիրակու...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը քննարկել է էներգետիկայի բնագավառի օրենսդրությանը եւ տրանսպորտային միջոցների էլեկտրոնային անձնագրերին վերաբերող նախաձեռնություններ
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի նիստում քննարկել է ««Էներգետիկայի բնագավառում եւ էներգասպառման ոլորտում պետական տեխնիկական վերահսկողության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» եւ ««Էներգետիկայի մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը:...
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հերթական նիստն է գումարել
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովը հոկտեմբերի 20-ի հերթական նիստում Վահե Հակոբյանի նախագահությամբ առաջին ընթերցմամբ քննարկել է ««Գեոդեզիայի եւ քարտեզագրության մասին» օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը: Նպատակն է կարգավորել գեոդեզիական եւ քարտեզագրական գործ...
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովում կկայանա աշխատանքային քննարկում
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանի նախաձեռնությամբ հոկտեմբերի 21-ին` ժամը 10:30-ին, ԱԺ 414 դահլիճում կկայանա «Արցախի Հանրապետությունում բնակվող, Արցախի Հանրապետությունից բռնի տեղահանված եւ Հայաստանի Հանրապետությունում բնակություն ...
Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստ. ուղիղ հեռարձակում
ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նիստի ուղիղ հեռարձակումը: ...
ՀԱՊԿ քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական հանձնաժողովի հերթական նիստը կանցկացվի Երեւանում
ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 19-ին Սանկտ Պետերբուրգի Տավրիկյան պալատում մասնակցել է Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի (ՀԱՊԿ ԽՎ) քաղաքական եւ միջազգային համագործակցության հարցերի մշտական...