Հոկտեմբերի 29-ին՝ ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին ԱԺ «Հայաստան» խմբակցությունից մասնակցել են խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը, քարտուղար Արծվիկ Մինասյանը եւ խմբակցության անդամ Արամ Վարդեւանյանը:
Սեյրան Օհանյանը նշել է, որ սահմանային իրադրության մտահոգիչ հարցերի վերաբերյալ պարզաբանումներ ստանալու անհրաժեշտությամբ երկար ժամանակ ընդդիմությունը փորձ է արել խորհրդարան հրավիրել համապատասխան գերատեսչության ղեկավարներին: Այս շաբաթ խորհրդարանում տեղի է ունեցել «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետության շփման գծում տիրող իրավիճակը եւ սահմանազատման խնդիրները» հասարակական հետաքրքրություն ներկայացնող թեմայով հրատապ քննարկում՝ փակ ձեւաչափով: Սեյրան Օհանյանը նշել է, որ նման հրատապ հարցերի քննարկման ժամանակ անհրաժեշտ է, որ համապատասախան գերատեսչությունների առաջին դեմքերը ներկայանան, քանի որ ներկայացված անձինք լիարժեք չէին տիրապետում իրավիճակին եւ հատկապես ռազմավարական, ռազմաքաղաքական խնդիրներին: Նա նշել է, որ այդ հարցի շրջանակում ԱԺ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» խմբակցությունների համատեղ առաջարկած «Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության շուրջ ստեղծված վիճակի վերաբերյալ» Ազգային ժողովի հայտարարությունը չի ընդունվել:
ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությունն ԱԺ պատգամավոր Նազելի Բաղդասարյանի հրաժարականի դիմումի մասին
«Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն` Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավոր Նազելի Բաղդասարյանը հոկտեմբերի 29-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 155-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` եթե հրաժար...
Էդուարդ Աղաջանյանն ընդունել է ՀՀ-ում Լեհաստանի դեսպանին
Հոկտեմբերի 29-ին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Լեհաստանի Հանրապետության արտակարգ եւ լիազոր դեսպան Պավել Չեպլակին: Հանդիպմանը մասնակցել է ՀՀ ԱԺ Հայաստան-Լեհաստան բարեկամական խմբի ղեկավար Արուսյակ Ջուլհակյանը: Ողջո...
«Մինսկի խումբը չի ձեւավորվել որեւէ մեկի ցանկությամբ». Անդրանիկ Քոչարյան
Հոկտեմբերի 29-ին կայացած խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Անդրանիկ Քոչարյանը, անդրադառնալով այն հարցին, թե արդյո՞ք Ռուսաստանը դուրս է մղում Մինսկի խմբի համանախագահներին եւ փորձում է միայնակ լուծել խնդիրը, կարծիք է հայտնել, որ այդպես չի կարող լին...
ՀՀ ԱԺ նախագահը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարքին
Հոկտեմբերի 29-ին ՀՀ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հյուրընկալել է Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք Ռաֆայէլ Պետրոս Մինասեանին: Շնորհավորելով հոգեւոր Տիրոջը Տանն Կիլիկիո Կաթողիկէ Հայոց Պատրիարք ընտրվելու առթիվ՝ Ալեն Սիմոնյանը մաղթել է հաջողություններ բարձր եւ աստվածահաճո առաքելության մ...
ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներն անդրադարձել են 44-օրյա պատերազմը քննող հանձնաժողովի ստեղծմանը
Խորհրդարանական ճեպազրույցների ընթացքում ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամներ Անդրանիկ Քոչարյանը, Արթուր Հովհաննիսյանը եւ Արուսյակ Ջուլհակյանն անդրադարձել են Araratnews.am լրատվական կայքի թղթակցի հարցադրմանը: Լրագրողին հետաքրքրում էր, թե ինչով է պայմանավորված 44-օրյա պատերազմը քննող հան...
Կարեւորվել է հասարակության համար մտահոգիչ հարցերի քննությունը
Հոկտեմբերի 29-ին Սեյրան Օհանյանը ԱԺ հերթական նիստերին հաջորդող խորհրդարանական ճեպազրույցներին տեղեկացրել է, որ ձեւավորվել է «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված եւ ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող քննիչ հանձնաժողով՝ համաձայն «Ազգային ժողովի կանոնակարգ...
Տիգրան Աբրահամյանն անարդյունավետ է համարել փակ ձեւաչափով տեղի ունեցած խորհրդարանական քննարկումը
Հոկտեմբերի 29-ին տեղի են ունեցել ԱԺ ճեպազրույցները: ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը ԱԺ հերթական նիստերին հաջորդող ճեպազրույցների ընթացքում անդրադարձել է դռնփակ ձեւաչափով հոկտեմբերի 26-ին խորհրդարանում քննարկված «Հայաստանի Հանրապետության եւ Ադրբեջանի Հանրապետությա...